Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք թարգմանական գրականություն

1. Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների շուրջ ովորողների գրած էսսեների քննարկում։

Հանճարը

Այս պատմվածքը ինձ ոչինչ չսովորեցրեց։ Պատմվածքը մի խաբեբա տղայի մասին է, որը իբր գրել է ինչ-որ ֆիլմի սցենար, որը ցանկանում էր ներկայացնել Վիլյամ Սարոյանին։ Ֆիլմի սցենարը շատ հոգնեցուցիչ էր ըստ իս, և իմ կարծիքով Վիլյամ Սարոյանը նույնպես հոգնեց սյդ տղայի պատմությունից։

Մեքսիկացին

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր։ Պատմվածքը մի աղքատ մեքսիկացու մասին էր, ով աշխատանք էր փնտրում իր համար։ Այս պատմվածքի հորեղբայրը ըստ իս բարի չէր, նա ուղղակի խղճաց մեքսիկացուն և իր ընտանիքին և փորձեց հնարավորություն տալ նրան։

Կույրի պատմությունը

Այս պատմվածքը մի կույրի մասին էր, ով օգտվելով կույր լինելու առիթից որոշեց խաբել բոլորին և ամեն ինչ վերցնել իրեն։ Այս պամվածքը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ամեն մի պատահածի վստահել և օգնել։

Թե ինչպես բիթլիսցի մի տղա երեք անգամ խաբեց սատանային

Այս առակի սատանան իրենից վստահ էր, և նա կարծում էր, որ այդ գյուղում բոլորին կարող էր մատի վրա պտտեցնել, բայց արի ու տես, որ Բիթլիսում ոչ բոլորն են այդքան խելոք (միամիտ)։

Ընկերների մեղքով

Այս պատմությունը Սարոյանի կյանքից մի հատված է եղել, նա այս պատությունում վերականգնել էր արդարությունը, այսինքն այն դպրոցում, որտեղ սովորում էր Սարոյանը չէին կարող ուսուցիչների հարցեր տալ, բայց Սարոյանը եղավ առաջինը, ով հարց տվեց ուսուցչուհուն։

2. Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։

Էկզեկուտոր- ծառայողական աստիճան

  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։

Չերվյակով նշանակում է- որդ։ Նա որդի նման սողում էր և զզվելի էր նրա պահվածքը։

Գեներալի ազգանունը`Բրիսժալով էր, որը նշանակում է- բարձր գոռացող։

  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։

Բարեկիրթ-Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։

Որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համարԻմ պետը չէ, ուրիշի պետ է, բայց, այնուամենայնիվ, անհարմար է։ Ներողություն պետք է խնդրել

Որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար- Խոսել չի ուզում,— մտածեց Չերվյակովը՝ գունատվելով.— ուրեմն բարկանում է… ո՛չ, այս այսպես թողնել չի կարելի… Ես նրան կբացատրեմ

Որտեղ հուսահատ է- Չերվյակովի ներսում ինչ֊որ բան կտրվեց։ Ոչինչ չտեսնելով, ոչինչ չլսելով, նա ետ֊ետ գնաց դեպի դուռը, փողոց դուրս եկավ ու, հազիվհազ քարշ գալով, քայլեց

  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։

Իմ կարծիքով Չերվյակովը մահացավ մեղքի զգացումից, այսինքն նա մտածում էր, որ ինչ-որ վատ բան էր արել, որը աններելի էր, նաև կարելի էր ասել, որ նա մտածում էր, իբր կորցրել է իր վերջին հույսը։

  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։

Չերվյակովը մի մարդ էր, ով շատ սրտացավ, բայց միևնույն ժամանակ շատ անհարգալից մարդ էր։ Նա մի օր ներկայացման ժամանակ փռշտաց գեներալի վրա, և ներողություն խնդրեց, բայց նրա կարծիքով մեկ անգամ ներողություն խնդրելը շատ քիչ է։ Նա անընդհատ ուզում էր գեներալին բացատրեր, որ այդ ամենը պատահական էր ստացվել։ Եվ, երբ գեներալը նրան հրամայեց դո՛ւրս կորիր, նրա մոտ մարեց վերջին այն հույսը, որ գեներալը նրան երբևէ մինչև վերջ կլսեր։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s