Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Կատարիր նախորդ դասի առաջադրանքը։
  2. Շարադրանք գրիր՝ «Աշունը երկրորդ գարունն է» թեմայով։ Փորձիր ներկայացնել այդ «գարունից» սպասելիքդ, քո վերաբերմունքը, ցանկություններդ։ Ուշադրություն դարձրու ուղղագրությանն ու կետադրությանը։

Գարնանը երկիրը զարթոնք է ապրում։ Բնությունը երկրորդ զարթոնքն է ապրում, որպեսզի մարդկությունը գարնանը ծաղկած ծառերից, տնկած բույսերից աշնանը առատ բերք հավաքի։ Որպեսզի առատ բերք լինի անհրաժեշտ է շատ աշխատել, խնամել, հոգ տանել յուրաքանչյուր մրգի, բանջարեղենի վրա, որ աշնանը հոգիդ լցվի գարնան բերկրանքով, որովհետև դու տեսնում ես քո աշխատանքի արդյունքը, պտուղները, և հպարտանում դրանցով և աշնան տերևաթափը քեզ չի տխրեցնում և շեղում այդ ամենից, քանի որ հոգումդ գարուն է։

Рубрика: Իրավունք

Իրավունք

Ցանկալի է երեխաների հետ իրավունքի դասընթացը սկսել հենց իրենց հետ կապված իրավունքներից և դրանցից բխող գործողություններից։ Նախ կարևոր է անդրադառնալ աշխարհում տարածում ունեցող երևույթի՝ Բուլինգին։

Բուլինգ․ երեխաների բարեկեցության թաքնված սպառնալիքը։

Այն որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Մեր խնդիրն է հասկանալ դրա տեսակները, կիրառության հնարավոր ձևերը և արդյո՞ք դրան անդրադարձող օրենք կա թե ոչ։

Քանի որ դասընթացը իրականացվում է դպրոցական երեխաների շրջանում, ապա նպատակն է՝ հատկապես շեշտադրել դրա կիրառությունը դպրոցներում։ Հասկանալ թե այն ինչ վիճակագրություն ունի մեր երկրում և թե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ինչ մոտեցում ունի այս թեմայի շրջանակում։

Նախատեսվում է կիրառել ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջադրած մոտեցումները, կատարել հետազոտություն և գրել որոշակի վիճակագրական տվյալներ, սեփական հետազոտության հիման վրա։

Եկեք հասկանանք, թե ինչ է ընդհանրապես նշանակում Բուլինգ։ Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածումն է։ Հայաստանում ամենաշատը մարդուն բուլինգի են ենթարկում իր արտաքին տեսքի համար, որը իմ կարծիքով շատ սխալ է, և ես կարծում եմ, որ պետք է գրել հատուկ օրենքներ բուլինգի համար, այսինքն պատժել հատուկ պատժամիջոցներով այն մարդուն, ով ինչ-որ մեկի բուլինգի է ենթարկել։

Рубрика: Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Բայի կազմությունը՝ պարզ կամ ածանցավոր։ Բայածանցներ.
  • սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
  • պատճառական ածանցներ՝ ացն, եցն, ցն
  • բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ, լտ, շրտ
  • կրավորական ածանց՝ վ։

-Կարդա տեքստը, գտիր բայերը, որոշիր՝ պարզ են, թե ածանցավոր, նշիր քերականական մյուս կարգերը։

Կազմված է-հարակատար, 3-րդ դեմք, եզակի թիվ

Ասելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ

Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
թիվ

Կոչում էին-անկատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ


Կառուցված-հարակատար, 3-րդ դեմք, եզակի
թիվ


Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Սկսեցին-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Կոչել-անորոշ, հոգնակի, 3-րդ դեմք


Հանգչում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Ածվում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
թիվ


Ավելացնենք-անորոշ, 1-ին դեմք, հոգնակի
թիվ


Փորձել են-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Պատճենել-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Լսեք-անորոշ, 2-րդ դեմք, հոգնակի թիվ

-Գրիր ընդգծված բառերի քերականական հատկանիշները։

Ազգային-ածական, հարաբերական
Մարդկությանն-գոյական, տրական, հոգնակի
թիվ, որոշյալ
Ոգուց-գոյական, բացառական, եզակի
թիվ,
Հունական-ածական, հարաբերական
Այսպես-դերանուն, ցուցական
Նվիրված-դերբայ, հարակատար
Կերտվածք-
իր, գոյական, ուղղական, եզակի թիվ,
Անվանի-ածական, հարաբերական
Ուր-դերանուն, հարաբերական
Հարազատությունը-գոյական, ուղղական, որոշյալ, եզակի, թիվ

  1. Ներկայացրու՝ պանթեոն բառը ինչ իմաստներով է գործածվում։

Պանթեոն կոչում էին «բոլոր աստվածներին» նվիրված տաճարները։

Դարեր հետո պանթեոն սկսեցին կոչել «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոց-դամբարանները։ 

Սակայն պանթեոն բառն այժմ հաճախ գործ է ածվում նաև խորհրդանշական-փոխաբերական իմաստով՝ «մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան»։ 

  1. Լեզվաբանական մի երևույթի մասին՝ բառիմաստի նեղացմանը, հանդիպել ես տեքստերից մեկում։ Այստեղ լեզվաբանական ուրիշ երևույթի մասին է խոսվում՝ պատճենման, որ թարգմանական խնդիր է լուծում։ Գտիր հատվածը, որտեղ խոսվում է դրա մասին։

Բոլոր աստվածների կացարանը (Պ. Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

«Որպես ազգային բանաստեղծ, Պուշկինը մտավ համաշխարհային հանճարների Պանթեոնը՝ մարդկությանն ասելու իր խոսքը՝ ռուս ոգուց բխած» (Ավ. Իսահակյան, «Մեծահանճար Պուշկինը»)։

Պա՛նթեոն հին հունական բառ է, որ կազմված է պան- նախածանցից և թեոն (թեիոն) բառից. տառացիորեն նշանակում է «բոլոր աստվածներին»։ Այսպես կոչում էին «բոլոր աստվածներին» նվիրված տաճարները։ Դրանցից հատկապես նշանավոր էր, օրինակ, Հռոմի պանթեոնը՝ կառուցված մ.թ.ա. 2-րդ դարում, ճարտարապետական մի հոյակապ կերտվածք, որի միայն գմբեթի տրամագիծը ավելի քան 43 մ է։ ( Ի դեպ, պան- նախածանցը կա պանթյուրքիզմ, պանիսլամիզմ հետադիմական-շովինիստական ուսմունքների անուների մեջ, և դրան համապատասխանում է հայերեն համա- նախածանցը, օրինակ՝ համաթուրքական բառի մեջ. ասում են նաև համիսլամականություն, որ հոմանիշ է պանիսլամիզմ-ին)։

Դարեր հետո պանթեոն սկսեցին կոչել «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոց-դամբարանները։ Հիշատակելի են Փարիզի Պանթեոնը, ուր հանգչում են մեծագույն ֆրանսիացիների աճյունները. հավերժական փառքի Պանթեոնը Մոսկվայում (1958)։ Պանթեոններ (կենտրոնական և քաղաքային) կան նաև Երևանում։

Սակայն պանթեոն բառն այժմ հաճախ գործ է ածվում նաև խորհրդանշական-փոխաբերական իմաստով՝ «մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան»։ Բառս այս նշանակությունն ունի հենց Իսահակյանից բերված նախադասության մեջ։

Ի վերջո ավելացնենք նաև, որ մեզանում փորձել են պանթեոն-ը բառացի պատճենել։ Լսեք նահատակ գրող և քննադատ Արտաշես Հարությունյանին.

«… և քննադատությունը, իր պաշտոնին նվիրականության գիտակից, պարտի զինքը (Դանիել Վարուժանին-Պ.Բ.) ողջունել անվերապահ խանդավառությամբ՝ հայկական Ամենադից (ամենա+դից «աստվածների») մեհյանին սրբազան կամարներուն տակ» («Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»)։ Դժվար չէ նկատել պան+թեոն և ամենա+դից բառերի կազմության հարազատությունը։