Рубрика: Իրավունք

Իրավունք

Ցանկալի է երեխաների հետ իրավունքի դասընթացը սկսել հենց իրենց հետ կապված իրավունքներից և դրանցից բխող գործողություններից։ Նախ կարևոր է անդրադառնալ աշխարհում տարածում ունեցող երևույթի՝ Բուլինգին։

Բուլինգ․ երեխաների բարեկեցության թաքնված սպառնալիքը։

Այն որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Մեր խնդիրն է հասկանալ դրա տեսակները, կիրառության հնարավոր ձևերը և արդյո՞ք դրան անդրադարձող օրենք կա թե ոչ։

Քանի որ դասընթացը իրականացվում է դպրոցական երեխաների շրջանում, ապա նպատակն է՝ հատկապես շեշտադրել դրա կիրառությունը դպրոցներում։ Հասկանալ թե այն ինչ վիճակագրություն ունի մեր երկրում և թե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ինչ մոտեցում ունի այս թեմայի շրջանակում։

Նախատեսվում է կիրառել ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջադրած մոտեցումները, կատարել հետազոտություն և գրել որոշակի վիճակագրական տվյալներ, սեփական հետազոտության հիման վրա։

Եկեք հասկանանք, թե ինչ է ընդհանրապես նշանակում Բուլինգ։ Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածումն է։ Հայաստանում ամենաշատը մարդուն բուլինգի են ենթարկում իր արտաքին տեսքի համար, որը իմ կարծիքով շատ սխալ է, և ես կարծում եմ, որ պետք է գրել հատուկ օրենքներ բուլինգի համար, այսինքն պատժել հատուկ պատժամիջոցներով այն մարդուն, ով ինչ-որ մեկի բուլինգի է ենթարկել։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s