Рубрика: Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Բայի կազմությունը՝ պարզ կամ ածանցավոր։ Բայածանցներ.
  • սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
  • պատճառական ածանցներ՝ ացն, եցն, ցն
  • բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ, լտ, շրտ
  • կրավորական ածանց՝ վ։

-Կարդա տեքստը, գտիր բայերը, որոշիր՝ պարզ են, թե ածանցավոր, նշիր քերականական մյուս կարգերը։

Կազմված է-հարակատար, 3-րդ դեմք, եզակի թիվ

Ասելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ

Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
թիվ

Կոչում էին-անկատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ


Կառուցված-հարակատար, 3-րդ դեմք, եզակի
թիվ


Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Սկսեցին-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Կոչել-անորոշ, հոգնակի, 3-րդ դեմք


Հանգչում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Ածվում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
թիվ


Ավելացնենք-անորոշ, 1-ին դեմք, հոգնակի
թիվ


Փորձել են-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Պատճենել-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
թիվ


Լսեք-անորոշ, 2-րդ դեմք, հոգնակի թիվ

-Գրիր ընդգծված բառերի քերականական հատկանիշները։

Ազգային-ածական, հարաբերական
Մարդկությանն-գոյական, տրական, հոգնակի
թիվ, որոշյալ
Ոգուց-գոյական, բացառական, եզակի
թիվ,
Հունական-ածական, հարաբերական
Այսպես-դերանուն, ցուցական
Նվիրված-դերբայ, հարակատար
Կերտվածք-
իր, գոյական, ուղղական, եզակի թիվ,
Անվանի-ածական, հարաբերական
Ուր-դերանուն, հարաբերական
Հարազատությունը-գոյական, ուղղական, որոշյալ, եզակի, թիվ

  1. Ներկայացրու՝ պանթեոն բառը ինչ իմաստներով է գործածվում։

Պանթեոն կոչում էին «բոլոր աստվածներին» նվիրված տաճարները։

Դարեր հետո պանթեոն սկսեցին կոչել «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոց-դամբարանները։ 

Սակայն պանթեոն բառն այժմ հաճախ գործ է ածվում նաև խորհրդանշական-փոխաբերական իմաստով՝ «մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան»։ 

  1. Լեզվաբանական մի երևույթի մասին՝ բառիմաստի նեղացմանը, հանդիպել ես տեքստերից մեկում։ Այստեղ լեզվաբանական ուրիշ երևույթի մասին է խոսվում՝ պատճենման, որ թարգմանական խնդիր է լուծում։ Գտիր հատվածը, որտեղ խոսվում է դրա մասին։

Բոլոր աստվածների կացարանը (Պ. Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

«Որպես ազգային բանաստեղծ, Պուշկինը մտավ համաշխարհային հանճարների Պանթեոնը՝ մարդկությանն ասելու իր խոսքը՝ ռուս ոգուց բխած» (Ավ. Իսահակյան, «Մեծահանճար Պուշկինը»)։

Պա՛նթեոն հին հունական բառ է, որ կազմված է պան- նախածանցից և թեոն (թեիոն) բառից. տառացիորեն նշանակում է «բոլոր աստվածներին»։ Այսպես կոչում էին «բոլոր աստվածներին» նվիրված տաճարները։ Դրանցից հատկապես նշանավոր էր, օրինակ, Հռոմի պանթեոնը՝ կառուցված մ.թ.ա. 2-րդ դարում, ճարտարապետական մի հոյակապ կերտվածք, որի միայն գմբեթի տրամագիծը ավելի քան 43 մ է։ ( Ի դեպ, պան- նախածանցը կա պանթյուրքիզմ, պանիսլամիզմ հետադիմական-շովինիստական ուսմունքների անուների մեջ, և դրան համապատասխանում է հայերեն համա- նախածանցը, օրինակ՝ համաթուրքական բառի մեջ. ասում են նաև համիսլամականություն, որ հոմանիշ է պանիսլամիզմ-ին)։

Դարեր հետո պանթեոն սկսեցին կոչել «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոց-դամբարանները։ Հիշատակելի են Փարիզի Պանթեոնը, ուր հանգչում են մեծագույն ֆրանսիացիների աճյունները. հավերժական փառքի Պանթեոնը Մոսկվայում (1958)։ Պանթեոններ (կենտրոնական և քաղաքային) կան նաև Երևանում։

Սակայն պանթեոն բառն այժմ հաճախ գործ է ածվում նաև խորհրդանշական-փոխաբերական իմաստով՝ «մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան»։ Բառս այս նշանակությունն ունի հենց Իսահակյանից բերված նախադասության մեջ։

Ի վերջո ավելացնենք նաև, որ մեզանում փորձել են պանթեոն-ը բառացի պատճենել։ Լսեք նահատակ գրող և քննադատ Արտաշես Հարությունյանին.

«… և քննադատությունը, իր պաշտոնին նվիրականության գիտակից, պարտի զինքը (Դանիել Վարուժանին-Պ.Բ.) ողջունել անվերապահ խանդավառությամբ՝ հայկական Ամենադից (ամենա+դից «աստվածների») մեհյանին սրբազան կամարներուն տակ» («Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»)։ Դժվար չէ նկատել պան+թեոն և ամենա+դից բառերի կազմության հարազատությունը։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s