Рубрика: Ֆիզիկա 9

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԵՒ ԱՆՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԱՇՏ

Դասի նպատակը և կրթական խնդիրները

Փորձերի միջոցով ցույց տալ հաղոռդիչները և անհաղորդիչները։ Կարողանալ ճիշտ կիրառել կենցաղում։

Արդյունում սովորողը պետք է․

իմանա լիցքավորված մարմինների փոխազդե ցության մասին, կարողանա բացատրել մետաղների և դիէլեկտրիների էլեկտրա կան հատկությունների տարբերությունը, իմանա լիցքի պահպանման օրենքի ձևակերպումը,                                                                                         

կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլետրականացման երևույ­թը, նրանց փոխազ դեցությունը,  բացատրել հողակցման նպատակը,

իմանա էլեկտրական դաշտի հատկությունը,                                               

նկարագրի մասնիկի շարժման բնույթը դաշտի ազդեցության տակ, Նյու­տո­նի երկրորդ օրենքի բանա­ձևով հաշվի մասնիկի արա­գացումը կամ զանգվածը, սխեմատիկորեն պատկերի էլեկտրական դաշտում դի­էլեկտրիկների բևեռացումը։

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ներկայացնող փորձերից երևում է, որ նրանք ի վիճակի են միմյանց վրա ազդել տարածության վրա: Ընդ որում, որքան մոտիկ են էլեկտրականացված մարմիններն, այնքան ուժեղ է նրանց միջև փոխազդեցությունը:

Նմանատիպ փորձեր կատարելով անօդ տարածության մեջ, երբ պոմպի միջոցով անոթի միջից օդը դուրս էր մղված, գիտնականները համոզվեցին, որ էլեկտրական փոխազդեցություն հաղորդելու գործին օդը չի մասնակցում:

Լիցքավորված մարմինների փոխազդեցության մեխանիզմն իրենց գիտական աշխատանքներում ներկայացրեցին անգլիացի գիտնականներՄ. Ֆարադեյը և Ջ. Մաքսվելլը: Նրանց ուսմունքի՝ մերձազդեցության տեսության համաձայն, լիցքավորված մարմիններն իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որի միջոցով էլ իրագործվում է էլեկտրական փոխազդեցությունը:

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Մեր զգայարանների վրա այն չի ազդում, հայտնաբերվում է հատուկ սարքերի օգնությամբ:Էլեկտրական դաշտի հիմնական հատկություններն են.

1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

2. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է: 

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմնի վրա, անվանում են էլեկտրական ուժ՝  Fէլ:Այդ ուժի ազդեցության տակ էլեկտրական դաշտում հայտնված լիցքավորված մասնիկը ձեռք է բերում արագացում, որն ըստ Նյուտոնի II օրենքի հավասար է a=Fէլ/m, որտեղ m−ը մասնիկի զանգվածն է:Էլեկտրական դաշտը կարելի է գրաֆիկորեն պատկերել ուժագծերի օգնությամբ:Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Բացասական լիցք ունեցող փոշեհատիկը տեղադրվել է ուղղաձիգ դասավորված երկու հարթ զուգահեռ թիթեղների միջև: Ընդ որում առաջին  թիթեղի լիցքը բացասական է, իսկ մյուս թիթեղինը դրական: Ինչպե՞ս է ուղղված մասնիկի վրա ազդող ուժը: Ծանրության և դիմադրության ուժերն անտեսել: 

2․ Նկարում պատկերված ո՞ր կետում / կետերում լիցքավորված մարմնի ստեղծած էլեկտրական դաշտն ունի ամենամեծ արժեքը:

3․ 0.06 գրամ զանգվածով բացասական լիցք ունեցող մասնիկը մտնում է համասեռ էլեկտրաստատիկ դաշտ, նրա ուժագծերին հակառակ ուղղված 4000 մ/վ սկզբնական արագությամբ: Մասնիկի վրա այդ դաշտի կողմից ազդող ուժը 3 մՆ է: Ի՞նչ արագություն կունենա մասնիկը 4 վ հետո:

4․ Ո՞ր նյութերն են կոչվում հաղորդիչներ, բերե՛ք հաղորդիչների օրինակներ։

Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ: Օրինակ աղերը, հիմքերը։

5․ Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե՛ք օրինակներ

Մեկուսիչներ են կոչվում այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s