Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Շարադրությունդ ներկայացրու ընկերներդիդ։
  2. Կարդա տեքստը.
    -Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։

Պետք է սպասեր -հարկադրական եղանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Հիշում եք-անկատար ներկա, 2-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ
Նշանակում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Գրում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Դարձրեք-հրամայական եղանակ, 2-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ
Սովորեցնում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
թիվ, պատճառական
Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ
Նշանակում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ

Սպասարկվում էանակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, կրավորական
Մատուցվում էանկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, կրավորական
Հեռանումանկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, սոսկածանցավոր
Մոռացելվաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ

Մատուցելուապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Անելուապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ

Ծառայելուապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Մոռացելվաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ
Մատուցելուապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի թիվ, պարզ

Ներկայացնումանկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, պատճառական

-Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։

Այսպիսի- ցուցական դերանուն

Սովորություն- գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ

Ճերմակ- որակական ածական

Նույն- ցուցական դերանուն

Կես- մակբայ

Հետաքրքրական- որակական ածական


-Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։


-Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։

Հանդիպած-

Արևմտահայերեն-

Պարսկերեն-

Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆիհայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Հովհաննես Թումանյան-  հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։

Հրաչյա Աճառյան- ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս է ։

Հակոբ Օշական- արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ։

Պերճ Զեյթունթյանց-

Քրիստոս- Քրիստոնեության գլխավոր անձը, առաջին դարի կրոնական քարոզիչ և կրոնական առաջնորդն է եղել։

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում
Տաղ էինք ասում։ (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s