Рубрика: Պատմություն

Պատմություն

Նախաբան՝
Սկսում ենք ուսումնասիրել վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի մղած նշանավոր հերոսամարտերը՝ հասցնելով մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտ…

Նախագծի իրականացման ժամկետը՝ շուրջտարյա
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողներ

Հերոսամարտեր՝
-Զեյթունի հերոսամարտ
-Վանի հերոսամարտ
-Մուսալեռան հերոսամարտ
-Սարդարապատի հերոսամարտ
-Արցախյան հերոսամարտ

Հայկական Հանրագիտարան

Զեյթունի 1915 թ. հերոսամարտ 1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիա։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։ 

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Կարդա տեքստը, մեկնաբանիր.
— Ի՞նչ բան է հնդեվրոպական մայր լեզուն։

Հնդկաեվրոպական մայր լեզուն լեզուների լեզվաընտանիք է:

-Ի՞նչ բան է պատճենումը լեզվաբանության մեջ, այս տեքստում քանի՞ բառի պատճենման մասին է խոսվում, և որոնք են այդ բառերը։

Պատճենել նշանակում է բառացի թարգմանել: Օրինակ՝ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված է հին հունարենից կամ լատիներենից, փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր: Այս տեքստում խոսվում է 4 պատճենության մասին։


— Եթե ֆիլոսոֆոս նշանակում է «իմաստասեր», ֆիլոլոգոս՝ «բանասեր» (բան=խոսք), ֆիլանթրոպոս՝ «մարդասեր», ապա ի՞նչ է նշանակում անտրոպոլոգոս (արմատները ցույց տուր)։

Անտրոպոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է մարդաբանությունը։ Անտրո նշանակում է՝ մարդ, պոլոգոս նշանակում է՝ բանություն։

2. Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը և՝ պարզ է, թե ածանցավոր։

Սկսենք – ըղձական ապառնի, 1-ին դեմք, հոգնակի, պարզ

Արեք – ըղձական ապառնի, երկրորդ դեմք, հոգնակի, պարզ

Ծալեք – ըղձական ապառնի, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ

Ստացվում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, ածանցավոր

Գալիս է – սահմանական եղանակ, անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ

Պարզել են-վաղակատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նշանակում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Չի լսում-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ասում էին-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գործածվում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Պատճենել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Կատարել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Առել են-վաղակատար ներկա, 2-րդ դեմք, եզակի, պարզ
Հնչում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ներկայացնում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պատճենել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Խոսում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Խմում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Պատճենում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ճյուղավորվել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։

Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։

«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։

Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։

Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։

Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից

Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։

Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը)։