Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Կարդա տեքստը։

  • Կարդա տեքստը։
  • Բառարանի օգնությամբ բացատրիր անկապտելի, քերթող (քերթողահայր) բառերի բացատրությունները։

  • Անկապտելի- անձեռնմխելի
    Քերթող- Բանաստեղծ
  • Տեքստում գտիր հայ գրողների անունները, նշիր՝ որ ստեղծագործությունների մասին է խոսվում։ Համացանցից գտիր՝ ուիշ ինչ հետաքրքիր ստեղծագործություն ունեն նրանք։

Ղազարոս Աղայանն — <<Երկու քույր>> վեպի մասին է խոսվում, նաև նրա հայտնի ստեղծագործություններից է Անահիտը:

  • Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

  • Տեքստում գտիր «գրավել» բառի հոմանիշները։

Գրավել— նվաճել, բռնել

  • Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր դրանց դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը (եթե ունի)։

Արտահայտում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բնակվում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական
Բռնում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գալիս է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Սահմանում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գալիս էր-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բռնում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գրավում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նվաճում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Չէին ասում-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կտրում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հասցրել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Արտահայտվում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական

  • Դիտարկիր այս հոդվածը այսօրվա պատերազմական իրավիճակի տեսանկյունից։

Ինչ որ բռնեցի կամ զավթեցի՝ իմն է
(Պետրոս Բեդիրյան. «Բառերի խորհրդավոր աշխարհից»)
Այժմ՝ ժողովուրդների ու մարդկանց ներկա գիտակցության պայմաններում, աշխարհիս երեսին շատ մարդիկ ու պետություններ չէ, որ կարող են այս կարգախոսով առաջնորդվել ու հաջողության հասնելու հույս ունենալ։ Բայց….
Ղազարոս Աղայանն իր «Երկու քույր» վեպի «Միջանկյալ պատմության» մեջ, ի միջի այլոց, այսպիսի միտք է արտահայտում. «Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից առաջ է գալիս սեփականության մասին ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում»։
Այս մտայնությունը, որն ինչ-որ տեղ նաև բարոյականություն էր, գալիս էր դեռևս նախնադարից. նախապատմական վայրենիների տոհմերի կամ ցեղերի ըմբռնմամբ ինչ որ իրենք բռնում էին կամ գրավում, նվաճում՝ իրենցն էր, իրենց անկապտելի սեփականությունը, որ կարող էր միայն ու միայն ուժով էլ օտարվել, այսնիքն՝ դառնալ նոր գրավողինը։ Իզուր հո չէի՞ն ասում հնում. «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի» («Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ ունի»)։ Ի դեպ, հնադարյան սույն ասույթն իր «Հայոց պատմության» միջոցով մեզ է հասցրել քերթողահայր Մովսես Խորենացին։
Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։
Սկսենք հայերենից։
Հին հայերենի բնիկ ունիմ բայը, որի անցյալ կատարյալը կլինի կալայ, նշանակում էր թե՛ «բռնել», թե՛ «ունենալ»։ Համեմատեք ձեզ ծանոթ «Վահագնի ծնունդից» այս տողերը՝ «Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ («Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա¬քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:
Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝ հզոր պարիսպ։
Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն¬տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։
Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։
Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա-րիսպների, պալատների, տա¬ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե¬ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։
Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։
ծովում բռնել էր և կարմրիկ եղեգնիկին»)- «Նա հուր հեր ունէր» («Նա հուր մազեր ուներ»)։ Այս բային են հանգում նաև ունեցվածք, կալված(ք) բառերը, որոնք փաստորեն, ստուգաբանորեն նշանակում են «բռնված կամ գրավված բան՝ առարկա»։
Ինչպես ասացի, այսպես էր ոչ միայն հայոց ու հայերենի, այլև ուրիշ ժողովուրդների ու լեզուների մեջ։ Հին հույներն ասում էին (կատ)է՛խո և հասկանում էին «հափշտակել. գրավել, տիրել», նաև «ունենալ», (կատ)օ՛խիմուս՝ «ունեցվածքը՝ կալվածը՝ սեփականությունը հանդիսացող», նոր հույները՝ կատոքի՛ «ունեցվածք. կալված»։
Ռուսերեն (о)владеть և владение, անգլերեն (to) possess (փըզզես) և possission (փըզզեշըն), ֆրանսերեն posseder (պոսեդե ) և possession(s) (պոսեսիոն), առաջինները բայեր, երկրորդները՝ դրանցից առաջացած գոյականներ,- իմաստային չնչին նրբեերանգով արտահայտում են «հափշտակել, գրավել, տիրել» և «ունեցվածք, կալված» նշանակությունները։ Անգլերեն (to) take possission of something (թեյք փըզզեշըն ըվ սամթհինգ) դարձվածքը նշանակում է «հափշտակել մի բան, տիրել մի բանի» և «մի բան ձեռք բերել, մի բանի սեփականատերը դառնալ» Անգլերեն possess և ֆրանսերեն posseder իրենց ձևով ու իմաստներով վերջին հաշվով հանգում են լատիներեն possideo (պոսսիդե՛ո)ա բային, որը, սակայն, բառացի նշանակում էր «ուժեղ նստել». potis (պո՛տիս) «ուժեղ» + sedeo (սեդե՛ո) «նստել»։
Ի՞նչ է դուրս գալիս։
Պարզվում է, որ եթե որոշ ժողովուրդների (ինչպես հայերիս) նախնադարյան մտայնությամբ ինչ որ բռնում էին կամ գրավում , ա՛յն էր իրենցը, ապա ուրիշների համար ուր որ ամուր նստում էին, դա էր նրանցը։ Ի միջի այլոց նույն այս «տրամաբանությամբ» են կազմվել նաև գերմաներենի besitzen (բեզիթցըն) բայն ու Besitzung (բեզիթցունգ), Besitztum (բեզիթցթում) գոյականները։ Առաջինը նշանակում է «գրավել, տիրել», նաև «ունենալ», մյուսները՝«ունեցվածք. կալված»։ Խնդիրը հստակ կդառնա, եթե նկատի առնենք, որ սրանց հիմքում կա sitzen (զիթցըն) բայը՝ «նստել»։
Այսպես ուրեմն. «Ի՛նչ որ բռնեցի կամ գրավեցի ու հափշտակեցի, կամ ո՛ւր որ ուժեղ նստեցի՝ իմն է»,- բառերի միջոցով ևս ազդարարում էր մարդը սրանից հազարավոր տարիներ առաջ (ու դրանից հետո դեռ երկար դարեր)։
Սակայն այն, ինչ մարդկության վայրենության շրջանում միանգամայն բնական ու բարոյական էր դիտվում, մեր օրերում բարոյականության տեսանկետից դիտվում է, պետք է որ դիտվի… վայրենություն։