Рубрика: Պատմություն

Պատմություն

Հայաստանում բնակված ադրբեջանցիները

Ադրբեջանցիները Հայաստանում, Հայաստանի տարածքում ձևավորված տարբեր պետական կազմավորումների ադրբեջանցի ազգաբնակչության ընդհանուր անվանումը։ Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի տարածքում բնակվել են ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։ Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար ադրբեջանցի (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար իսլամադավան ադրբեջանցի։ Հայաստանի ադրբեջանական համայնքի բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s