Рубрика: Ֆիզիկա 9

Հոսանքի ուժ: Ամպերաչափ

Դաս 10․Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

Տևողությունը 09․11- 13․11 2020 թ․

Նպատակը` ինքնակրթություն

Դասի կազմակերպումը և խորհրդատվությունը դասացուցակով« Microsoft Teams հարթակում։

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի  միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

Ամպերաչափի չափման սահմանը մինչև 100ՄԱ է։

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Նկարում կա մարտկոց, ամպերաչափ և սպառիչ։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Կարդա տեքստը, դուրս գրիր


-հնչյունափոխված բառերը

Կծել- կիծ

Կրկնությամբ- կրկին

Օրինաչափական- օրեն

Կսկիծ- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Կծող- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Կրկնավոր- ի-ն սղվել է

Գրական- ի-ն հնչյունափոխվել է ը

Խոսակցական- ի-ն սղվել է

Վերագրված- գիր ի-ն հնչյունափոխվել է ը

Ստուգաբանորեն- ստույգ


-դիմավոր բայերը և որոշիր եղանակը, ժամանակային ձևը և կազմությունը

Նշանակում է- Անկատար ներկա, սահմանական եղանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք, եզակի, պարզ

Գործածվում է- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ, կրավորական

Համեմատեք- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 2-րդ դեմք, հոգնակի թիվ , պարզ

Ստացել ենք- Վաղակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի թիվ , պարզ

Վերցնեմ- անկատար ներկա, սահմանական եղանակ, 1-ին դեմք, եզակի թիվ

Ասում են- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ

Տալիս եմ-

Կասկածում եմ- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 1-ին դեմք, եզակի թիվ, պարզ

Ստացվել է-

Գործածում են- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, պարզ

Վերադառնանք- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 1-ին դեմք, հոգնակի թիվ, սոսկածանցավոր

Կերտված է-

Ասում ենք- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 1-ին դեմք, հոգնակի թիվ, պարզ

Կծում է-

Վերագրված է-

Ավելացնեմ- Անկատար ներկա, սահմանական եղանակ, 1-ին դեմք, եզակի թիվ, պատճառական


-անդեմ բայերը և որոշիր՝ որ դերբայն է, ինչ կազմություն ունի։

Կծել- Անորոշ դերբայ

Կծելով- Անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ

Պոկված- Հարակատար դերբայ, վ կրավորական

Խածել- Անորոշ դերբայ, պարզ

Կծող- Ենթակայական դերբայ, պարզ

Կասկածել- Անորոշ դերբայ, պարզ

Կազմում- Անկատար դերբայ, պարզ

Սատացվել- Անորոշ դերբայ, վ կրավորական



Կծան է՝ շուն չէ
Հայերեն կծել բայի արմատն է կիծ, որ նշանակում է «կծելը» կամ «մեկ անգամ կծելով պոկված կտոր» և մեր օրերում շատ քիչ է գործածվում (համեմատեք խածնել=խածել և խած)։
Այս արմատի կրկնությամբ և Ծ բաղաձայնի օրինաչափական փոփոխությամբ ստացել ենք կսկիծ փոխաբերական իմաստով բառը (կիծ- *կծկիծ- կսկիծ), որ փաստորեն նշանակում է «մարդուն՜ նրա սիրտը կծող մի զգացմունք՝ վիշտ, ցավ, մորմոք»։ Որպեսզի կրկնավոր բարդության նման հնչյունափոխությունը որևէ կասկած չհարուցի, վերցնեմ հենց կասկած-ի օրինակը.արմատն է *կած՝ *կարծ տարբերակով, որից են՝ կարծել, կարծիք. այս վերջինը գրական լեզվում նշանակում է «տեսակետ», իսկ խոսակցականում և որոշ բարբառներում՝ «կասկած». ասում են՝ «Գողության համար այսինյի վրա եմ կարծիք տալիս», այսինքն՝ «այսինչի վրա եմ կասկածում»։ Ահա արմատի *կած տարբերակի կրկնությամբ և Ծ բաղաձայնի նույնանման փոփոխությամբ է ստացվել կասկած բառը. * կածկած-կասկած։ Ի միջի այլոց, կածկած, կածկածել ձևրը մինչև օրս էլ գործածում են խոսակցականում ու բարբառներում։
Սակայն եկեք վերադառնանք կծել բային ու նրա կիծ արմատին։ Սրանից առաջ է եկել մի ուրիշ փոխաբերություն՝ ԿԾՈՒ բառը՜ որ կերտված է -ու ածականակերտ ածանցի օգնությամբ։ Կծու-ն էլ, ուրեմն, փաստորն նշանակում է «կծող (համ)»։
Սա՝ մեկ փոխաբերություն. չէ՞ որ երբ տաքդեղին ասում ենք՝ կծու է, հո չի՞ նշանակում, թե նա կծում է, այլ պարզապես որ դառն է։
Իսկ երբ ասում ենք կծու խո՞սք։ Սա էլ կծու բառի նոր փոխաբերությունն է արդեն. տաքդեղի հատկությունը վերագրված է խոսքին. կծու խոսք նշանակում է «դառը խոսք»։
Ավելացնեմ. որ «կծել» իմաստով բայից «կծու» իմաստով իմաստով բառի կազմումը միայն հայերենին չէ հատուկ։
Ահա անգլերենը։ Այստեղ bite (բայթ)նշանակում է «կծել». իսկ bitter (բիթը) ՝ «կծու»։ Մոտավորապես նույնը կա նաև գերմաներենում. BeiBen (բայսըն) «կծել»- bitter (բիթըղ) «կծու»։
Ի վերջո. իրոք որ ստացվում է այնպես. ԿԾՈՒ բառն ստուգաբանորեն ԿԾՈՂ է. ԿԾԱՆ, բայց իրականում շուն չէ. այլ պարզապես հայտնի համը։