Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Նախորդ աշխատանքի ամփոփում, բայի մինչ այս անցած հատկանիշների կրկնում։

2. Բայի սեռը.
Բայի սեռը որոշվում է նրանով, թե պահանջվում է արդյոք գործողությունն իր վրա կրող առարկա, ցո՞ւյց է տալիս ենթակայի՝ ուրիշի գործողության կրումը, թե չեզոք է՝ կապ չունի ուրիշ առարկայի հետ։

Ըստ այդմ բայերը 3 սեռի են լինում՝

  1. ներգործական (որ կրող առարկա է պահանջում՝ կոտրել, սիրել, բարձրացնել, իմանալ, սովորել….. ի՞նչը)
  2. չեզոք (որ ոչ կրող է պահանջում, ոչ ենթական է կրողը (մեծանալ, աճել, հիանալ, նայել, խոսել…..)
  3. կրավորական (որ ենթական կրում է ուրիշի կատարած գործողությունը, սա կազմվում է ներգործականներից վ կրավորական ածանցով)։
  • Պատճառական ածանցով կազմված բայերը բոլորը ներգործական են։
  • Կրավորական վ ածանց ունեցող բոլոր բայերը չեն, որ կրավորական սեռի են (գժվել, սթափվել, սիրահարվել….)։

Առաջադրանքներ

  1. Գտիր տեքստից բայերը, որոշիր սեռը, կազմությունը։

Խոսում են-չեզոք, պարզ
Կզարմանաք-չեզոք, սոսկածանցավոր
Սկսած-չեզոք, պարզ
Արտասանել են-ներգործական, պարզ
Մեռավ-չեզոք, պարզ
Հայտարարել են-չեզոք, պարզ
Լսենք-ներգործական, սոսկածանցավոր
Տարբերում է-ներգործական, պարզ
Կարողանում է-չեզոք, սոսկածանցավոր
Նկատել-ներգործական, պարզ
Պատասխանում է-չեզոք, պարզ
Մեռած-չեզոք, պարզ
Մահացած-չեզոք, պարզ
Մահանալ-չեզոք, սոսկածանցավոր
Մեռնել-չեզոք, սոսկածանցավոր
Նշանակում է-չեզոք, պարզ
Օգտագործվում է-կրավորական, կրավորական
Մահանում են-չեզոք, սոսկածանցավոր
Չեն մեռնում-չեզոք, սոսկածանցավոր
Չեն անհետանում-չեզոք, սոսկածանցավոր
Նայելու-ներգործական, պարզ
Կարող ենք-չեզոք, պարզ
Հավաքել-չեզոք, պարզ
Մատնանշում են-ներգործական, պարզ
Ասում էին-ներգործական, պարզ
Գնաց-չեզոք, պարզ
Համբարձավ- ներգործական, պարզ
Կանչեց-ներգործական, պարզ
Տարավ-ներգործական, պարզ
Ավանդեց- ներգործական, պարզ
Առավ-ներգործական, պարզ
Թողեց-ներգործական, պարզ
Հեռացավ-չեզոք, պարզ
Կենում են-չեզոք, պարզ
Դարձավ-չեզոք, պարզ
Երգում էին-չեզոք, պարզ
Սկսվող-կրավորական, կրավորական
Ասում էին-ներգործական, պարզ
Եղավ-չեզոք, պարզ
Ուզում էին-ներգործական, պարզ
Խոսել-չեզոք, պարզ
Կնքեց-չեզոք, պարզ
Հնձեց-չեզոք, պարզ
Պատկերանում էր-չեզոք, սոսկածանցավոր
Անում էր-չեզոք, սոսկածանցավոր
Խավարեց-չեզոք, պարզ
Վերաբերում է-չեզոք, պարզ
Արժանացած-չեզոք, պարզ
Վախճանվեց-չեզոք, պարզ
Սատկեց-չեզոք, պարզ
Իջնում է-չեզոք, սոսկածանցավոր
Գնում է-չեզոք, պարզ
Ուզում են-չեզոք, պարզ
Ասում են-ներգործական, չեզոք
Խառնվեց-չեզոք, կրավորական
Տնկեց-չեզոք, պարզ
Կարծում էին-չեզոք, պարզ
Չապրած-չեզոք, պարզ
Մնում են-չեզոք, պարզ
Բաշխեց-ներգործական, պարզ
Տեսնելուց-ներգործական, սոսկածանցավոր
Բաշխում է-ներգործական, պարզ
Մեռնում-չեզոք, սոսկածանցավոր
Ստեղծված են-կրավորական, կրավորական
Հիշենք-ներգործական, սոսկածանցավոր
Կտրվել-  չեզոք, կրավորական
Պահանջում էր- ներգործական, պարզ
Փչեց-չեզոք, պարզ

  • Տեքստում եղած մահանալ բառի հոմանիշները դասակարգիր ըստ հետևյալ խմբերի՝


-որոնք կրոնական ծագում ունեն

Երկինք գնաց կամ համբարձավ, աստված իր մոտ կանչեց կամ տարավ, հոգին (աստծուն) ավանդեց, աստված հոգին առավ (եթե նզովյալ մարդ էր՝ սատանան կամ գրողը հոգին առավ), այս (անցավոր) աշխարհը թողեց, այս աշխարհից հեռացավ 


-որոնց առասպելաբանական ծագում ունեն

Կյանքի թելը կտրվել։


-որոնք հավատալիքներից են ծագում

 Ի վերին Երուսաղեմ գնաց, Հոգոց հանգուցելոց եղավ, Իր մահկանացուն կնքեց, Մահվան գերանդին կամ մանգաղը հնձեց, Արևը խավարեց։


-որոնք վերաբերմունքային իմաստ ունեն (դրականներն առանձին, բացասականներն առանձին)։

Դրական՝ վախճանվել, Բացասական ՝սատկել, ոտքերը տնկեց

  • Գտիր ուրիշ հոմանիշներ, որ այստեղ հիշատակված չեն։ Փորձիր մեկնաբանել դրանք։

Տեքստ՝ Ով ինչպես է մեռնում (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»

Կամ ո՛ւմ մահվան մասին ինչպես են խոսում։
-Ինչպե՞ս են խոսում,- կզարմանաք հիմա դուք,- մեր հեռավոր ապուպապերից սկսած, մարդմո դժբեխտ վախճանին ի տես, մի արտահայտություն են արտասանել՝ մեռա՜վ։ Հետո էլ, փիլիսոփայական մտածմունքների մեջ, գլուխները ցավագին օրորոելով հայտարարել են՝ ունայնություն ունայնությանց (այսինքն թե՝ ամեն ինչ դատարկ, փուչ է)…

Այդ, իրակե, «հիմնականում» ճիշտ է։ Սակայն մի պահ լսենք Պարույր Սևակին.

Ես նա եմ նաև,
Ով տարբերում է պաչը համբույրից,
ինչպես սիրողին՝ սիրահարվածից
Եվ մահացումը՝ մեռնելուց։ («Իմ անելիքը»)

Բայց այդ ի՞նչ տարբերություն է, որ կարողանում է բանաստեղծը նկատել այս բառերի միջև։ Պատասխանում է նույն ինքը Սևակը.

Քսա՜ն տարի մեռած անթաղ,
Եվ մահացած, և ողջանդամ
Մի սուրբ դիակ։
Սուրբ ու միակ…. («Անլռելի զանգակատուն»)

Ուրեմն մահանալ բայը, ի տարբերություն մեռնել-ի, նշանանկում է «դանդաղ մահով մեռնել», ոչ միանգամից, ուստի ավելի հաճախ օգտագործվում է ոչ մարդկանց, այլ հասարակական երևույթների համար. լեզուն, մարդկային սովորույթները, պատկերացումները, գիտակցության մեջ հնի մնացուկները և այլն աստիճանաբար են մահանում, միանգամից չեն մեռնում, ասպարեզից անհետանում։

Մյուս կողմից, առանց բառարաններ նայելու, մտովի կարող ենք ի մի հավաքել մի քանի տասնյակ բառեր ու արտահայտություններ, որոնք մատնանշում են մարդկային մարմնի այդ վախճանական գործողությունը՝ մահը։

Կրոնական գաղափարախոսության բազմադարյան տիրապետության շրջանում մարդիկ իրենց նմանի մասին ասում էին՝ երկինք գնաց կամ համբարձավ, աստված իր մոտ կանչեց կամ տարավ, հոգին (աստծուն) ավանդեց, աստված հոգին առավ (եթե նզովյալ մարդ էր՝ սատանան կամ գրողը հոգին առավ), այս (անցավոր) աշխարհը թողեց, այս աշխարհից հեռացավ («…Հերթով գալիս անց են կենում էս անցավոր աշխարհից»-Հովհ. Թւոմանյան, «Թմկաբերդի առումը»)» մյուս կամ այն աշխարհը գնաց, հող էր՝ հող դարձավ

Եվ քանի որ թաղման ծիսակատարությունների ժամանակ հոգևորականները երգում էին «Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող շարականը, որի մեջ կար և «հոգւոց հանգուցելոց» կապակցությունը, ուստի ասում էին նաև ի վերին երուսաղեմ գնաց, ժողովրդի մեջ՝ հոգոց հանգուցելոց եղավ...
Եթե ուզում էին պատկերավոր խոսել, ասում էին՝ իր մահկանացուն կնքեց, մահվան գերանդին կամ մանգաղը հնձեց։ Որովհետև հնոց երևակայության մեջ մահը պատկերանում էր կմախքի տեսքով, ձեռքին գերանդի կամ մանգաղ, որով իր անողոք հունձն էր անում։ Պատկերավոր ասում էին նաև՝ արևը խավարեց, արևմտահայերեն՝ գրաբարից՝ ոչ ևս է , այսինքն՝ «այլևս չկա»….

Երբ խոսքը վերաբերում է համընդհանուր հարգանքի արժանացած մարդուն, ասում են՝ վախճանվեց, իսկ հակառակ դեպքում՝ սատկեց։ Այդպես էլ՝ հոգևոր անձը (լույս) գերեզման է իջնում, իսկ արգահատելին գյոռ է գնում։ Երբ ուզում են հումորով խոսել, ասում են՝ գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին, իսկ երբ արհամարհանքով ու ծաղրով՝ ոտքերը տնկեց

Մեր վաղեմի նախնիներն այնպես էին կարծում, թե մեռնող արարածի չապրած օրերը մնում են ողջերին։ Դրա համար է, որ ասում էին նաև՝ օր ու արևը կամ կյանքն ու արևը բաշխեց ապրողներին. «Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում» (Հովհ. Թումանյան, «Ոսկի քաղաքը»)։

Այս նույն հիմունքով են ստեղծված կյանքը ձեզ, արևմտահայերեն՝ ձեզի օրեր արտահայտությունները։

Հիշենք նաև կյանքի թելը կտրվելը՝ հունական առասպելաբանությունից։

Այս բոլորի մեջ, սակայն, ամենից հինը, թերևս, մեռնել ու մահանալ բառերից էլ հինը, հավանաբար մի հասարակ արտահայտություն էր, զննականորեն տեսանելի ու «շոշափելի» մի պարզ խոսք, որ ո՛չ վերացական մտածողություն էր առանձնապես պահանջում, ո՛չ էլ ինչ-որ փիլիսոփայական մեկնաբանություն.- շունչը… փչեց։

30.10.2020

  1. Կարդա տեքստը, դուրս գրիր
    -հնչյունափոխված բառերը
    -դիմավոր բայերը և որոշիր եղանակը, ժամանակային ձևը և կազմությունը
    -անդեմ բայերը և որոշիր՝ որ դերբայն է, ինչ կազմություն ունի։

    Կծան է՝ շուն չէ
    Հայերեն կծել բայի արմատն է կիծ, որ նշանակում է «կծելը» կամ «մեկ անգամ կծելով պոկված կտոր» և մեր օրերում շատ քիչ է գործածվում (համեմատեք խածնել=խածել և խած)։
    Այս արմատի կրկնությամբ և Ծ բաղաձայնի օրինաչափական փոփոխությամբ ստացել ենք կսկիծ փոխաբերական իմաստով բառը (կիծ- *կծկիծ- կսկիծ), որ փաստորեն նշանակում է «մարդուն՜ նրա սիրտը կծող մի զգացմունք՝ վիշտ, ցավ, մորմոք»։ Որպեսզի կրկնավոր բարդության նման հնչյունափոխությունը որևէ կասկած չհարուցի, վերցնեմ հենց կասկած-ի օրինակը.արմատն է *կած՝ *կարծ տարբերակով, որից են՝ կարծել, կարծիք. այս վերջինը գրական լեզվում նշանակում է «տեսակետ», իսկ խոսակցականում և որոշ բարբառներում՝ «կասկած». ասում են՝ «Գողության համար այսինյի վրա եմ կարծիք տալիս», այսինքն՝ «այսինչի վրա եմ կասկածում»։ Ահա արմատի *կած տարբերակի կրկնությամբ և Ծ բաղաձայնի նույնանման փոփոխությամբ է ստացվել կասկած բառը. * կածկած-կասկած։ Ի միջի այլոց, կածկած, կածկածել ձևրը մինչև օրս էլ գործածում են խոսակցականում ու բարբառներում։
    Սակայն եկեք վերադառնանք կծել բային ու նրա կիծ արմատին։ Սրանից առաջ է եկել մի ուրիշ փոխաբերություն՝ ԿԾՈՒ բառը՜ որ կերտված է -ու ածականակերտ ածանցի օգնությամբ։ Կծու-ն էլ, ուրեմն, փաստորն նշանակում է «կծող (համ)»։
    Սա՝ մեկ փոխաբերություն. չէ՞ որ երբ տաքդեղին ասում ենք՝ կծու է, հո չի՞ նշանակում, թե նա կծում է, այլ պարզապես որ դառն է։
    Իսկ երբ ասում ենք կծու խո՞սք։ Սա էլ կծու բառի նոր փոխաբերությունն է արդեն. տաքդեղի հատկությունը վերագրված է խոսքին. կծու խոսք նշանակում է «դառը խոսք»։
    Ավելացնեմ. որ «կծել» իմաստով բայից «կծու» իմաստով բառի կազմումը միայն հայերենին չէ հատուկ։
    Ահա անգլերենը։ Այստեղ bite (բայթ)նշանակում է «կծել». իսկ bitter (բիթը) ՝ «կծու»։ Մոտավորապես նույնը կա նաև գերմաներենում. BeiBen (բայսըն) «կծել»- bitter (բիթըղ) «կծու»։
    Ի վերջո. իրոք որ ստացվում է այնպես. ԿԾՈՒ բառն ստուգաբանորեն ԿԾՈՂ է. ԿԾԱՆ, բայց իրականում շուն չէ. այլ պարզապես հայտնի համը։
Рубрика: English

Guess who is who

Now I will try to describe my friend in a few sentences. She is a girl, she has long hair, she is beautiful, she loves to take photos. I have been friends with him for 6 years․ She has hobbies, she likes to take photos of clouds and she likes sweets very much. Now I’ll describe her character. She is kind, sociableand she likes to make new friends.