Рубрика: Պատմություն

Պատմություն

Նոյեմբերի 9-13` Հեռավար-առցանց-ինքնակրթության ուսուցում

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու /9-րդ դասարանի ծրագիր/.
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13, նաև այլ աղբյուրներ/
Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:

Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։


2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:

Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։


3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Рубрика: Ուս. պլան, Uncategorized

Ուսումնական պլան

  1. Ընտրությամբ դասընթաց` վրացերեն
  2. Մարզաձև` հրաձգություն
  3. Ուսուցման կազմակերպման ձև` առկա
  4. Լրացուցիչ կրթություն` անգլերենի պարապմունք — դպրոցից դուրս
Рубрика: Գրականություն

Գրականություն


Գրականություն
1. Կարդա Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան» նովելը։ Մտքերդ գրառիր ստեղծագործության շուրջ՝
-պատմության մեջ գտիր թափառաշրջիկի «վրիպումները» (մեկը մյուսին հակասող տեղեկություններ)
— մեկնաբանիր շրջապատի վերաբերմունքը պատմողի և նրա պատմածի նկատմամբ
-գնահատիր թափառաշրջիկի ա) պատմելու շնորհքը, բ)պատմելու նպատակը։
-Քո կարծիքով ինչպե՞կ կվարվի պանդոկապանը, եթե այդ թափառաշրջիկը նորից հայտնվի իր պանդոկում։
Հարկավոր է մտքերը ներկայացնել ամբողջական շարադրանքով։

Պատմությունը շատ հետաքրքիր էր։ Ծերունին այնպիսի առոգանությամբ էր պատմում այդ ամենը, որ ով էլ լիներ լսողների տեղը, հաստատ կհավատային նրան։ Նա պատմելուց առաջ գիտեր, որ այդ ամենը պատմելուց հետո լինելու է վեճ, քանի որ ոմանք հավատում էին, իսկ ոմանք ոչ։ Իմ կարծիքով պանդոկպանը եթե ևս մեկ անգամ տեսնի այդ ծերունուն, դուրս կվռնի։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Կարդում ենք արևմտահայ գրականություն։

Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները։

Ընթերցում ենք «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր» բանաստեղծությունները։

Ընթերցանության մի քանի պարզ կանոններ։
-Բանաստեղծությունների պատկերավորությունը
-Բանաստեղծությունների գունային պնակը։
-Մեծարենցի բանաստեղծությունները՝ որպես երաժշտություն, որպես սիրելի առարկա, որպես հոգեվիճակ և այլն։

Մեծարենցի անձը իր բանաստեղծություններում։ Կարդա կենսագրությունը, որոշիր՝ որտեղ ինչն է երևում։

Փորձիր տեղեկություն գտնել սիմվոլիզմի մասին։ Գտիր սիմվոլիզմի արտահայտությունը Մեծարենցի բանաստեղծություններում։

Սիմվոլիզմնարվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասըիր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Մեծարենցի բանաստեղծություններից մի փունջ ձայնագրվիր՝ որպես նվեր Կրթահամալիրին։

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Անկանոն բայեր։ Անկանոնության դրսևորման տեղը՝ 2-րդ հիմք։

  1. Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լալ, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:
  2. Պակասավոր բայերն են՝ եմ (օժանդակ), կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, կարող եմ, ցանկալ, հուսալ, լվալ։

Պակասավոր բայերը բայական ոչ բոլոր ձևերն ունեն։

Առաջադրանք

  1. Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերձայական ձևը.
  • Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
  • Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
  • Հետո կուշտ կարնծ մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
  • Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
  • Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
    Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։
  • Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
    Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
  • Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
  • Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։

Եղած-հարակատար, պարզ
Կերած-հարակատար, պարզ
Տեսա-անցյալ կատարյալ
Եկավ-անցյալ կատարյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Դարձավ- սահմանական, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի, չեզոք
Արա-հրամայական, 2-րդ դեմք, եզակի
Գա-անկատար ներկա, 3-րդ դեմք, սահմանական, եզակի, պարզ
Տամ-անկատար ներկա, 1-ին դեմք, սահմանական, եզակի, պարզ

2. Գտիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները .

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։
Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։
Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։


Գոյացել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Կոխկրտած-հարակատար, պարզ
Լինում էր-անկատար անցյալ, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ
Դիպել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Գալիս է-անկատար ներկա, 3-րդ դեմք, սահմանական, եզակի, պարզ
Փորձված-հարակատար, պարզ
Տեսել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հաղթվում էր-անկատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Զելվել-անորոշ, պարզ
Արել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պրծացրել-անորոշ, պարզ
Չեն սպասիր-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Պետք է որսալ-հարկադրական
Խուսափելու-ապակատար