Հարցեր և վարժություններ.
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…
Նյութերը ըստ ծագումնաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի: Օրգանական նյութերն են օրինակ ՝ սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, թթուները և այլն:
☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…
Անօրգանական նյութեր են ՝ թթվածինը, կերակրի աղը, երկաթը, ծծմբական թթուն և այլն։
☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
Օրգանական նյութեր են ՝ գլյուկոզը, սպիտակուցը, գինու սպիրտը, ճարպը և այլն։
☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…
Անօրգանական նյութերն ավելի շատ են, քան օրգանականները։
☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով։
Թթվածին-O2
Կերակրի աղ-NaCl
Երկաթ-Fe
Ջուր-H2O
Քլոր-Cl
Խմելու սոդա-NаНСО3
Ծծմբական թթու-H2SO4
Ազոտ-N2
Պղինձ-Cu
Ածխաթթու գազ-CO2
Շմոլ գազ-CO
☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները«« Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>
Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.
- Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→ MgCl2
- Քանի՞ գրամ աղ կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
- Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4