ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՏԻՖ
Որովայնային տիֆը և պարատիֆն ունեն միմյանց նման ախտաններ, սակայն պարատիֆն ունի ավելի մեղմ ընթացք։ Երկու դեպքում էլ գանգատները զարգանում են աստիճանաբար, ավելի հաճախ հայտնվելով վարակվելուց 1-3 շաբաթ անց։
Ախտանիշները՝
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (տենդ)
- Որովայնային ցավեր
- Գլխացավ
- Փորկապություն կամ սուր և ծանր փորլուծություն
- Ստամոքսի փքվածություն
- Որովայնի, կրծքավանդակի, հազվադեպ՝ վերջույթների վրա վարդացան
- Ընդհանուր թուլություն և ինքնազգացողության վատացում
- Մարմնի կշռի կորուստ
- Շշմածություն
Որովայնային տիֆի վարակման աղբյուրը
Որովայնային տիֆով վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով (ջրով, սննդով) ինչպես նաև կենցաղային ճանապարհով հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը 15-30 տարեկանում։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում բերանով, հասնում է բարակ աղիքներ տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացում, այդ տեղից էլ մտնում է արյուն առաջացնումբակտերեմիա։
Որովայնային տիֆի բուժելու մեթոդները
Բուժում-որովայնային տիֆի ընթացքը և ելքը կախված են հիվանդի ճիշտ խնամքից, դիետայից, անտիբիոտիկների և պաթոգենետիկ միջոցների ժամանակին կիրառումից: Տիֆ-պարատիֆային հիվանդությունները բուժում են ինֆեկցիոն ստացիոնարում: Հիվանդի համար պետք է ապահովել հանգիստ, հարմար անկողին, լավ հիգիենիկ պայմաններ: Մեծ նշանակություն ունի բերանի խոռոչի և մաշկի խնամքը: Անկողնային ռեժիմը պետք է պահպանել մինչև նորմալ ջերմաստիճանի 6-7 օրը: Սկսած 7-8 օրից թույլատրվում է նստել, իսկ 10-11 օրը հակացուցումների բացակայության դեպքում` քայլել: Տենդային շրջանում և նորմալ ջերմաստիճանի 7-8 օրը հիվանդների դիետան մեխանիկական և քիմիական տեսանկյունից պետք է մաքսիմալ խնայողական լինի աղիների համար, պետք է նպաստի խմորման և թարախային պրոցեսների նվազմանը և միաժամանակ պարունակի բավարար կալորիաներ: Այս պայմաններին համապատասխանում է դիետա N4 և N46: Առողջացման զուգընթաց դիետան աստիճանաբար ընդլայնում են: