Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Կարդա տեքստը, բացատրիր՝ ինչ է նշանակում «սեփական» բառը և որտեղից է ծագում։

Սեփական նշանակում է, որ ինչ-որ իր քոնն է, իսկ այդ բառը ծագել է սեպուհ բառից, որը իր հերթին նշանակում է իշխան։

  • Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը (8 բառ՝ կրկնվողները չհաշված)։

Առաջացման- առաջացում 

Նշանակում-նիշ

Օգնությամբ- օգնություն

Հնում-հին

Գրվելիս- գիր

Մտքով- միտք

Գլխավոր- գլուխ

  • Տեսքտից գտիր մի բառ, որի բոլոր վանկերը բաց են։

Ածականը, նպատակը

  • Տեքստից գտիր միջոցով, նշանակություն, հիմա, սոսկ բառերի հոմանիշները։

Միջոցով- օգնությամբ

Նշանակություն- իմաստ

Հիմա- այժմ

Սոսկ- միայն

  • Գտիր դիմավոր բայերը, որոշիր քերականական հատկանիշները։

Ունեցել ենք-վաղակատար անցյալ, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Ունենք-անկատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Հավաքվեցին-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Կազմվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Պահպանվում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Միացել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Դարձել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Փոխվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Ասում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Ավելացնեմ-անկատար ներկա, 1-ին դեմք, եզակի, սոսկածանցավոր, ներգործական

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է, ածանցավոր է, թե՞ պարզ։

Գրվելիսհամակատար, կրավորական
Հաջորդողենթակայական, պարզ, ներգործական
Միացելանորոշ, սոսկածանցավոր, չեզոք

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
«Սեփակա՞ն», թե «Իշխանական»

Խոսքը սեփական բառի առաջացման մասին է։
Ունեցել ենք (և ունենք) մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան». «Խորհրդի հավաքվեցին սեպուհները՝ Վարազդատ սեպուհը և մյուսները» (Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»)։ Սրանից -ական ածականակերտ ածանցի օգնությամբ կազմվել է սեպհական ածականը. հնում բառը հենց այդպես էլ գրվելիս է եղել, հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է։ Փաստորեն նշանակում է «իշխանական»։ Հետագայում է, որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել, դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը՝ սեփական։
Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանլական տուն։
Ավելացնեմ, որ սեպուհ ժամանակին միայն «իշխան» չի նշանակել, այլև «գլխավոր, առաջնակարգ,կարևորագույն»։ Արևմտահայը կասի՝ «Ասիկա է մեր սեպուհ նպատակը»։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s