Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

  • Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։

Մեր մոտ Ամանորը գալիս է ձմռանը։ Մարդիկ գնումներ են կատարում, գտնում են, որ այդ օրը իրենց սեղանը առատ լինի, որ ամբողջ տարին լավ ապրեն։ Մարդիկ իրար բարեմաղթանքներ են հղում, ցանկանում առողջ, երջանիկ կյանք, բարեկեցություն, խաղաղ երկինք։

Իսկ հնում, մեր նախնիները Ամանորը նշել են ոչ թե ձմռանը, այլ ամռանը, որը կոչվել է Նավասարդ (Օգոստոսի 11-ից Սեպտեմբերի 9), բերք ու բարիքի ժամանակ։ Այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկմարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ էին տեղի ունենում։

Ես այս սովորույթները նայելով կարող եմ ասել, որ հիմիկվա ավանդույթները ավելի լավն են, և ոչ-մի ավանդույթ չէի վերականգնի։

  • Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։

Հոլովումը տեքստում նշանակում է տարիների գլորումը՝ դեպի վերև։

  • Գտիր թվականները, որոշիր տեսակները։

Չորս- քանակական թվական

Առաջին- դասական թվական

11- քանակական թվական

9- քանակական թվական

XI – դասական  թվական

33-րդ – դասական թվական

  • Մեկական որակական և հարաբերական ածական դուրս գրիր տեքստից։

Նազելի- որակական

Հայկական- հարաբերական

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

-Շնորհավոր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։

Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae /կալե՛նդաե>կալե՛նդե/. սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։
(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s