Posted in uncategorizedd

Հայրենիք

Հայրենիքը քո ծննդավայրն է։ Դա այն վայրն է, որ երբեք չես կարող մոռանալ։ Դա այն վայրն է, որտեղ ծնվել  և մեծացել ես։ Դա այն վայրն է, որտեղ ընկերներ ես ձեռք բերել և դպրոց ես հաճախել։ Հայրենիքը անպետք բան չէ, ուղղակի օրերից մի օր դու հնարավոր է որոշում կայացնես, և լքես հայրենիքդ հավերժ, բայց նույնիսկ եթե լքում ես, մի մոռացիր հայրենիքդ:

Նաև հայրենասիրությունը նվիրումով աշխատել է նշանակում: Նվիրումով աշխատել նշանակում է, որ դու աշխատում ես սիրով, հաճույքով, և քո գործը շատ ես սիրում։ Երբ դու աշխատում ես նվիրումով, անմնացորդ, հաճույքով, դա նշանակում է, որ դու ինչ-որ լավ բան ես անում քո երկրի համար, և այդպես դառնում է հայրենասիրություն։

Հայրենիքը առաջին հերթին ծննդավայր է։ Դու չես կարող քո երկրից գնաս ուրիշ տեղ և ասես, որ դա քո հայրենիքն է, որովհետև հայրենիքը ՝ դա քո ծննդավայրն է։ Տվյալ երկրի քաղաքացին պետք է սովորի, լավ գիտելիք ձեռք բերի, լավ աշխատանք ունենա, որպեսզի կարողանա հայրենիքի կենսունակությունը ապահովի, օրինակ՝ եթե դու ծրագրավորող ես, դու կարող ես բացել գերհզոր կայքեր, որոնք ոչ-ոք չի կարող ջարդել, կամ եթե դու դիվանագետ ես, դու կարող ես լավ հարաբերություններ ստեղծես ուրիշ երկրների հետ, և կարող ես քո երկրի հարցերը լուծես։

Մենք՝ ապագա սերունդս,  անշուշտ ունենք որոշակի անելիքներ, օրինակ՝ մենք պետք է լավ սովորենք, լավ աշխատանք ունենանք, որ կարողանանք մեր երկիրը զարգացնել և նոր բաներ հայտնաբերել։ Մեր հայրենիքում պակասում  է <<լավ կառավարիչ>> հասկացողությունը, որովհետև ես չեմ տեսել, որ այսքան ժամանակ մեր երկիրը կառավարեն այնպես, որ մենք դառնանք այնքան լավ երկիր, որ մարդիկ մեր երկրից չգնան և ուրիշի երկիրը չծաղկացնեն։

Leave a comment