Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդա Պարույր Սևակի «Վարք մեծաց» բանաստեղծությունը։

Տեղեկություններ գտիր.

• Նարցիսի մասին

Նարցիսիզմ, բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ: Հասկացությունը ծագում է հունական դիցաբանության հերոս Նարցիսի՝ գեղեցիկ երիտասարդ տղայի անունից, որը մերժել էր հավերժահարս Էխոյի սերը: Ի պատիժ դրան՝ նա դատապարտվեց սիրահարվելու ինքն իր պատկերին, որը տեսնում էր լճի ջրերի մեջ, և մահացավ այդ սիրուց:

• Դիոգենեսի մասին

Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)…վտարանդի փիլիսոփա…Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը: Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել…Ոչ միայն  կյանքի,այլ նաև  նրա մահվան շուրջ շատ լեգենդներ կան…Ոմանք ասում են,որ նա  հում  ութոտնուկ է կերել ,վարակվել խոլերայով ու մահացել ,մյուսները պնդում են ,որ նա մահացել է դիտավորյալ  պահելով շունչը,մի մասն էլ ասում է,թե նա ցանկացել է  ութուտնուկից բաժին հանել թափառող շներին,բայց շներն այնքան սոված են եղել,որ հարձակվել են Դիոգենեսի վրա ,և նա մահացել է վերքերից…

Մեռնելիս Դիոգենեսը պատվիրել է ,որ չթաղեն իրեն…Իր մարմինը որպես կեր  տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ…

• Պարույր Սևակի մասին։

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

• Հավաքածդ տեղեկությունները գրառիր բլոգումդ։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով. Հնդկաստանն աշխարհի ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է։ Հնդկաստանն աշխարհիկ դաշնային հանրապետություն է, որը կառավարվում է ժողովրդավարական խորհրդարանական համակարգի կողմից: Սա գաղափարախոսական, բազմալեզու և բազմաէթնիկական հասարակություն է։ Հնդկաստանի՝ որպես անկախ պետության պատկերացման համար կենսական նշանակություն է ունեցել նրա սահմանադրությունը: Սահմանադրության մշակման աշխատանքներն ավարտվել են 1950 թվականին, որը հաստատել է աշխարհիկ և ժողովրդավարական հանրապետություն։