Հունվարյան ճամբարը ավարտվեց: Նախքան ճամբարը ընտրեցինք ջոկատներ: Ես ընտրեցի հասարակագիտական ջոկատը: Այս ճամբարը տարբերվում էր մնացած ճամբարներից, քանի որ մենք պետք է ընտրեինք մեր ջոկատը: Ճամբարը անցավ շատ ուրախ, մենք տարբեր ճամփորդությունների գնացինք, ինտելեկտուալ խաղեր խաղացինք, շատ հետաքրքիր ֆիլմ դիտեցինք՝ ռասիզմի մասին: Ճամբարի ընթացքում մաթեմատիկայի ժամին անիմացիա սովորեցինք, որից հետո ես և Միլենան փոքրիկ անիմացիան պատրաստեցինք: Մենք նաև գնացինք դատարան: Իմ ամենատպավորված ճամփորդությունն էր դա, քանի որ ինձ միշտ հետաքրքրել էր, թե այնտեղ ինչ են անում, և ինչպես են անցնում դատական նիստերը: Նաև գնացինք սահադաշտ: Անկեղծ ինձ այդ ճամփորդությունը այդքան էլ չհետաքրքրեց, քանի որ սահել չգիտեի: Հետաքրքիր ճամփորդություններից էր նաև Վիքիմեդիա կենտրոնը: Այնտեղ մեզ ներկայացրեցին, թե ինչպես նկար ներբեռնել այնտեղ, և ներկայացեցին վիկի ճամբարը: Այս ճամբարը ուրախությունով լի ճամբար էր, և ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ էլ կանցնի շատ հետաքրքիր:

