Առաջադրանքներ
- Տեքստից գտիր կապերն ու շաղկապները։
- Լրացրու բաց թողած տառերը։
- Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։
Բազմաթիվ-բազմաքանակ
Բանակ-զորք
Գոռոզ-ամբարտավան
Տղամարդ-այր
- Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։
- Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։
Արնախում, վճռական, մարմնացում
- Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.
- արմատ+հոդակապ+արմատ Փառասեր
- արմատ+ածանց Վճռական
- արմատ+արմատ+ածանց
6. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
տիրելով-անորոշ, գործիական, պարզ, չեզոք
սկսում է-դիմավոր բայ, ե խոնարհում, անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
մեջ-կապ, հետադրություն
բոլոր-որոշյալ դերանուն
փառասեր-որակական ածական
փրկված-հարակատար դերբայ, ե խոնարհում, կրավորական, կրավորական
ինքն-անձնական դերանուն, 3-րդ դեմք, եզակի թիվ, ուղղական, դերանվանական հոլովում
վճռական-հարաբերական ածական
կհասցներ-դիմավոր բայ, ենթադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի, ե խոնարհում, պատճառական, ներգործական
վերջնականապես-ձևի մակբայ
թշնամուն-գոյական, հայցական, եզակի, անձնական, ու արտաքին հոլովում
վեհանձնության-գոյական, սեռական, եզակի, իրանիշ, ա ներքին հոլովում
տալիս է- դիմավոր բայ, ա խոնարհում, սահմանական, անկատար ներկա, եզակի, 3-րդ դեմք, անկանոն
ամբողջ-հարաբերական ածական
ձմեռ-գոյական, ուղղական, եզակի, իրանիշ
հանդիսականներով-գոյական, գործիական, հոգնակի, անձանիշ
օրը-գոյական, ուղղական, եզակի, իրանիշ
Տեքստ
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։