Рубрика: Պատմություն

Պատմություն

Փետրվարի 1-5-Նախաքննական պատրաստություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները.

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիսարևմուտքում՝ Պոնտոսի լեռներին։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր գագաթը Մասիսն է՝ 5165 մ, իսկ Սիսը ունի 3925 մ բարձրություն։ Հայաստանում կան բազմաթիվ մանր և խոշոր գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխին, Կուրը, Ախուրյանը, Հրազդանը, Որոտանը։ Հայկական գետերը թափվում են Սև և Կասպից ծովեր և Պարսից ծոց։ Արաքսը  (ինչպես նաև՝ Երասխ), համարվում է հայոց մայր գետ։ Հայաստանում կա 3 խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Սևանը հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Վանա լիճը (հնում՝ Նաիրի երկրի, Բզնունյաց ծով) հայտնի է Աղթամար կղզու ՍԽաչ եկեղեցով։ Վանա լճում բազմանում է միայն տառեխ ձկնատեսակը։ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է, սակայն ջրի աղիության պատճառով կենդանական և բուսական աշխարհ չունի։ Ուրմիան հնում առավել հայտնի էր՝  Կապուտան ծով անունով։ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, Ք․ա IV դարից հետո դարձան երկու հիմնական թագավորություններ։ Մեծ Հայքը եղել է ավելի քան 300 հազար քառակուսի կմ․, և բաժանվել է 15 մեծ նահանգների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանակավոր աշխարհը Այրարատն է։


2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք
/գրավոր-բլոգային աշխատանք /

Արգիշտի I-ի օրոք Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը: Արգիշտի I-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելոնիան: Դրանով նա հյուսիսից արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը: Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց, իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի թագավորության հզորացումը շարունակվում է նաև Արգիշտի Ա-ի հաջորդի՝ Սարդուրի II-ի օրոք։ Նրա գահակալման ժամանակաշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին առաջին անգֆամ սեպագիր արձանագրություններում Արցածը հիշատակում է Սարդուրի II-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամպրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավարևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։