Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…

ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ

երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…

գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…

սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…

սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. 

Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի,

Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ

Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,

Լուսեղ, քեզ եմ երազում,

Եվ հնչում է, որպես աղոթք

Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,

Եվ խոցում է, և այրում,

Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,

Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ

Ցոլա, ցնորք Նաիրի՛, —

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.

ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.

— Էդ հո էշն է,—խոսեց  քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։

— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։

— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։

— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։

Բա իծի՞ն։

Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։

— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Խոսեց- սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, 3-րդ դեմք, ե խոնարհում, պարզ, չեզոք

Առաջը-տեղի մակբայ

Հեռացնում է- անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պատճառական, ներգործական

Ապահով-որակական ածական

Մի-անորոշ դերանուն

Ուրիշը-անորոշ դերանուն:

Խամ-որակական ածական

Բռնած- հարակատար, պարզ, ներգործական, ե խոնարհում

Փախչում է- անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, չեզոք, ե խոնարհում

Էդքան-ցուցական դերանանուն

Համարձակ-որակական ածական

Ես-անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ ուղղական հոլով