Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.
հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
գնահատողական-ափսոս, ավաղ, հազիվ թե, հավանաբար…
սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։
Առաջադրանք.
Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.
ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…
Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.
— Էդ հո էշն է,—խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։
2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։
Խոսեց- սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, 3-րդ դեմք, ե խոնարհում, պարզ, չեզոք
Առաջը-տեղի մակբայ
Հեռացնում է- անկատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պատճառական, ներգործական
Ապահով-որակական ածական
Մի-անորոշ դերանուն
Ուրիշը-անորոշ դերանուն:
Խամ-որակական ածական
Բռնած- հարակատար, պարզ, ներգործական, ե խոնարհում
Փախչում է- անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, չեզոք, ե խոնարհում
Էդքան-ցուցական դերանանուն
Համարձակ-որակական ածական
Ես-անձնական դերանուն, առաջին դեմք, եզակի թիվ ուղղական հոլով