Рубрика: Պատմություն

Պատմություն

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները.

Պարույրի հաջորդներից դարձավ Երվանդ I Սակավակյացը, որի անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը գիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի։ Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ։ Թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք։


2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.

Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր վերադարձնել Մեծ Հայքից անջատված տարածքները։ Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տորությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Այսպիսով, Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Զարեհի մահվանից հետո Արտաշես I-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն դա նրան չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես I-ի թոռը՝ Տիգրան II Մեծը։


3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Երկրի ներքին կյանքում Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Արտաշես I-ը կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես I-ը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ Սմբատ Բագրատունուն։ Արտաշես I-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը։ Հողային բարեփոխման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Արտաշես I-ն ամրապնդեց թագավորական նախնիրերի պաշտամունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Նայելով երկրների բնակչության թվաքանակին, Նորվեգիայում մոտավոր 3 միլիոն ավել մարդ է ապրում։ Նորվեգիայի բնակչությունը ամեն տարի աճում է 0.79%-ով, իսկ Հայաստանում 0.19%-ով։ Հայաստան ամեն տարի գալիս է 5512 մարդ, իսկ Նորվեգիա 42,384, որը համեմատած Հայաստանի հետ շատ մեծ ցուցանիշ է։ Նորվեգիայի տարածքը կազմում է 365,268Km2, որը Հայաստանի տարածքից մեծ է 12 անգամ։ Նորվեգիայում միջին տարիքը 40 տարեկանն է, իսկ Հայաստանում 35-ը։ Կարծում եմ, որ նորմալ ցուցանիշներ են։