Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106

Շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։

Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմներր տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրր հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:


Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112:

Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Մարտի 29-ապրիլի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար.
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
ա/ Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

Աշտիշատի եկեղեցական ժողովներեկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական ժողովների գլխավոր վայրն էր IV դարում: Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ: Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Հայաստանում քրիստոնեական կրոնն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Հայաստանում IV դ. Ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները: Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսասական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն: Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին: Երրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Պարթևի  կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականություն հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։


բ/ Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։ Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն քրիստոնեությունը, այլ ուղղակի արտաքնապես այն ընդունվել էր։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը։ Պապը սկսում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և Ներսես Մեծի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս։

Рубрика: Ռուսերեն

Русский

Домашнее задание: написать сочинение “«Кто я в этом мире: Уж или Сокол?», отразить в нем свою жизненную позицию, свое сходство с горьковскими героями.

Все пробовать в жизни? Или оставить все как есть? В этом мире есть два типа людей. Те, кто хочет все попробовать, даже рискуя, или просто сидеть дома и ничего не пробовать. Лично я в последнее время начала вносить изменения в свою жизнь, смотреть на мир с другой точки зрения. Например, я начала правильно питаться, отказавшись от быстрой и вредной пищи. Единственный страх привнести что-то новое в свою жизнь — это потерпеть неудачу, поэтому я не очень часто рискую. Но люди учатся на своих ошибках, поэтому я повторяю эти слова, забывая об ошибках, и двигаюсь дальше.

Рубрика: English

English

Hometask 30.03.2021
Writing.

  1. Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
    Hometask 30.03.2021
    Writing.

Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
There are song and dance lessons in our school. We sing Armenian songs during the song, and we dance ethnographic dances during the dance. Lutki is one of my favorite dances, and I have a lot of favorite songs, I can’t single one out. In our school we sing and dance every day, that’s how we remember our Armenian songs and dances. There are clubs in our school where they sing and dance. Since I’m not interested in songs and dances, I do not go there.

Рубрика: Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Նպատակ՝ Հասկանալ մերօրյա իրադարձությունները իրավական տեսանկյունից
Խնդիր՝
Ուսումնասիրել օրենքով նախատեսված կարգերը և դրանց կիրառման սահմանները ու սկզբունքները
Ընթացք՝


• Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքին բոլորը կարող են մասնակցել սկսած ՀՀ քաղաքացիից մինչև օտարերկրացի:

• Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

• Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

• Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
• 2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

• Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):
• 2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
• 3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
• 4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

• Հավաքի կազմակերպիչը

  1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։
  2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։
  3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

• Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

  1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
  3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
  4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
Рубрика: Ֆիզիկա 9, Uncategorized

Ֆիզիկա

1․ Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 128° է: Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը: 

128:2=64 ասիտիճան

2․ Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 58° անկյուն: Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը: 

58×2=116 աստիճան

3․ Աղջիկը կանգնած է հայելու դիմաց, նրանից 0.7 մ հեռավորության վրա: Որքա՞ն է աղջկա և իր պատկերի միջև հեռավորությունը: 

0.7×2=1.4մ

134729_or.jpg
4․ Առարկան գտնվում է հարթ հայելուց 50 սմ հեռավորության վրա: Որքա՞ն կդառնա առարկայի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե առարկան 10 սմ-ով մոտեցվի հայելուն: 

(50-10)x2=80սմ

slide_2.jpg
5․ Ավտոբուսը շարժվում է 26 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ արագությամբ է ավտոբուսի նկատմամբ շարժվում ճամփեզրին տեղադրված հայելում ստացվող նրա պատկերը:

convex-mirror-250x250.jpg
Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն

Տեսակետդ արտահայտիր Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի շուրջ։

Պարզիր՝ ինչ է նշանակում անձնավորում։ Ցույց տուր անձնավորումները պատմվածքում։ Դեպքը դիտարկիր ա) գայլի, բ) շների տեսանկյունից։


Անձնավորում նշանակում է ինչ-որ առարկային մարդու հատկանիշներ տալ:

Կաղինը վախից սրսփում էր, Կաղնիորեն շնորհակալ էր լինում, Կայծակը մտածում էր, Սկսեց ունկնդրել, Ժայռը նրհում էր, Հովիտը դավաճանում էր, Լռությունն ունկնդրում էին, Հովիտը չէր մատնում:

Գայլի տեսանկյունից
Կարդալու ժամանակ ես գայլին մեղադրում էի, որ նա ցանկանում էր սպանել և ուտել մայր ձիուն, բայց արի ու տես, որ գայլը իր պատճառները ուներ ձիուն սպանելու համար: Բանը նրանում է, որ գայլը նույնպես ուներ ձագուկներ, և այն ամենը ինչ նա անում էր իր ձագուկների համար էր անում:

Շների տեսանկյունից
Շները այս տեքստում կատարում էին պահակների դերը: Նրանք պետք է պաշտպանեին ձիերին, սակայն փոքր ինչ ուշացան և արդյունքում մայր ձին սատկեց: Շները մի քանի հատ էին, բայց անզոր էին գայլի դիմաց:

  1. Պատմվածքի ավարտը գնահատիր (հիմա այդ ձագը մեծ ձի է)։ Փորձիր այդտեղից հետևություն անել պատմվածքի ասելիքի մասին։

Պատմվածքը ավարտվեց մայր ձիու մահով: Անցել է մի քանի տարի և քուռակը մեծացել է, նույնիսիկ շատ հնարավոր է, որ նա մայրիկ է դարձել: Հիմա իմ կարծիքով ձին հասկացել է թե ինչի համար է իր մայրը իրեն զոհաբերել:

  1. Հաջորդ դասի համար կարդա Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքը։

Рубрика: Գրականություն

Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք Արևմտահայ գրականություն։ Գրիգոր Զոհրապ, «Ռեհանը» նովելը

  1. Գտիր իրական աղջկա նկարագրությունները։

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

  • Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները:

  • Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Երևակայություն թե՞ իրականություն։ Ինչքան էլ մենք ապրենք իրականությունում, երբեմն պետք է երևակայել։ Այս երկուսը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում։ Մենք եթե երևակայում ենք, պետք է երևակայենք չափի մեջ, քանի որ այն եթե չարաշահենք, շատ վատ կլինի։ Ես իրականությանն եմ կողմնակից, որովհետև ռեալիստ եմ, և ամեն ինչին նայում եմ այնպես, ինչպես կա, չեմ ընկնում երազանքների գիրկը։ Դատում եմ առողջ, ցանկացած խնդրի էլ տալիս եմ ճիշտ հանգուցալուծում։

  • Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

1.

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Գրողի հայրը՝ Խաչիկ էֆենդին սարաֆ էր, վաճառական ու բնիկ անեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը Մալաթիայից էր:

2.

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Հետագայում ուսումը շարունակել Օրթագյուղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում. հենց այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։ Արդեն 1876թ.-ին ապագա գրողն ընդունվում է այդ ժամանակի Թուրքիայի միակ բարձրագույն հաստատություն՝ Կալաթասարայի վարժարան և երկրաչափական գործի բաժինն ավարտում գերազանցությամբ:

3. 

Պեշիկթաշից Օրթագյուղ ընտանիքը տեղափոխվում է 1870թ.-ին, երբ մահանում է Զոհրապի հայրն ու մայրը ամուսնանում է  նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ:

4.1880 թվականին սկսում է աշխատել հոր իրավաբանական գրասենյակում իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը փակվում է, իսկ  փաստաբան-իրավաբանի վկայականը գրողը ձեռք է բերում 1884թ.-ին Էդիրնե քաղաքում մասնագիտական քննություն հանձնելով:

5.

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Նա՝ հանդիպելով  Նիկողայոս Թյուլպենճյանին, դառնում է վերջինիս հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը:

6.

Առաջին վեպը՝ «Անհետացած սերունդ մը» տպագրվել է «Երկրագունդ» հանդեսում 1885 թվականին: Զոհրապի նորավեպերի թիվը հասնում է շուրջ 40-ի, որոնք հիմնականում Պոլսի կենցաղային թեմաներով են:

7.

Զոհրապն ամուսնանում է 1888 թվականին  Կլարա Յազըչյանի հետ: Նրանք ունենում են երկու որդի՝ Լևոնը և Արամը ու երկու դուստր՝ Դոլորեսը և Հերմինեն: Նրանց տանն ընդունված էր եվրոպական կրթությունը, որդիները սովորել են Գերմանիայում, դուստրերտը փայլուն տիրապետել են ֆրանսերենի:

  • Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։ Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովել, նորավեպ, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։ Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Рубрика: Ֆիզիկա 9, Uncategorized

Լույսի տարածումը համասեռ միջավայրում: Լույս:

Լույսի տարածումը համասեռ միջավայրում: Լույս:

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը -րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը

8224.jpg

Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն -րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում ՏՀց (ՏՀցՀց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ ՏՀց, մինչև մանուշակագույն՝ ՏՀց:

Visible-spectrum.jpeg

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

image005.png

Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):

im1.1.jpg

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:

euclid-3.jpg

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:

maxresdefault (2).jpg

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:

Shadows3.jpg

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:

62.png

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում

Lusin.png

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է:

Рубрика: Պատմություն

Պատմություն

9-ՐԴ ԴԱՍ.-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մարտի 15-19-Նախաքննական պատրաստություն, 7-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Միջնադարում ձևավորված ավատատիրության (ֆեոդալիզմ) հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփակա[1]նատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագավորական, ծառայողական, մասնատիրական` ժառանգական և համայնքային հողատիրության գերագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսությունը (երկրագործություն, անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն) հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Համայնական հողային սեփականությունը պետական հողում էր: Այն բաժանված էր հարկատու երդերի միջև: Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները` իշխանությունների տերերը՝ բդեշխ[1]ները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական:


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Թագավորը և արքունի գործակալությունները: Հայ Արշակունիների թագավորության շրջանում` 65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: 9 Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական– հարկային գործը:


Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան