ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդում ենք արևմտահայերեն
Զահրատ, բանաստեղծություններ
- Կարդա բանաստեղծությունները, բնութագրիր Զահրատի ոճը։
Բանաստեղծությունները կարդալը շատ բարդ էր, քանի որ գրված էր արևմտահայերենով, բացի այդ շատ անհասկանալի էին իմաստները այդ բանաստեղծությունների, հետևաբար կարող եմ ասել, որ Զահրատի ոճը ոչ բոլորը կարող են ընկալել, և ոչ բոլորը կարող են դրանց իմաստները հասկանալ։
- Ներկայացրու Զահրատի ասելիքը քո կարդացած բանաստեղծություններում։
Անկեղծ ասած, բանաստեղծությունները շատ բարդ էին և չեմ կարող ասել, թե ինչ են իրենցից ներկայացնում, բայց կա մի բանաստեղծություն, որը ինձ շատ դուր եկավ։
«Զոհաբերում» բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ սովորեցնում է, որ երբեք չպետք է հանձնվել, պետք է միշտ պայքարել ինչ էլ որ լինի։
- Համաձայնիր կամ մի՛ համաձայնիր Զահրատի ասելիքի հետ, հիմնավորիր վերաբերմունքդ։
Զահրատի բանաստեղծություններից ընդամենը մեկ հատն եմ հասկացել, քանի որ մնացածի ասելիքը շատ բարդ էր հասկանալ։ Կփորձեմ մի քանի բառով ներկայացնել այդ բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը 4 ոչխարների մասին է, իրենց հերթով մորթում են։ Հենց հերթը հասնում է երրորդին նա որոշում է փախչել այնտեղից, բայց ցավոք դա չի հաջողվում։ Այս բանաստեղծությունը ասում է, որ երբեք պետք չի հանձնվել, պետք է միշտ փորձել, երբեք չդադարել պայքարելը։
- Տեղեկություններ գտիր Զահրատի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։
Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Զահրատի իրական անունը Զարեհ է: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս…