Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Ներքին նախադրյալներն էին՝ հայերի  միասնական լինելը անկախության համար։ Արտաքին նախադրյալները այն էին, որ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ Բյուզանդիան այսպես ասած օգնում էր Հայաստանին անկախության հարցում,քանի որ Բյուզանդիայի կայսրը Վասիլ(Բարսեղ)I էր։

2. Ներկայացրե՛ք հայ-բյուզանդական և հայ-արաբական հարաբերությունները Սմբատ 1-ինի օրոք:

Սմբատ I-ի օրոք հայ-բյուզանդական հարաբերությունները շատ լավ էին, քանի որ հայերը բարեկամական և առևտրական պայմանագիր կնքեցին Բյուզանդիայի հետ։Հայ-արաբական հարաբերությունները սկսվեցին թեժանալ,քանի որ արաբները չէին ցանկանում հայերին հանգիստ թողնել։Արաբները չէին դադարեցնում արշավանքները և պատերազմներ էին հայտարարում։Այս ամենը ավարտվեց մահապատժով՝Յուսուֆը մահապատժի ենթարկեց Սմբատ I-ին։
3. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Աշոտ Բ Երկաթ, Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ 

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s