Рубрика: Պատմություն

Նախաճամփորդական աշխատանք. Դվին

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս: Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին: Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը:  Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Արաբական արշավանքների հետևանքով  7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ   արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը: Բնական աղետից հետո  կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և  արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ: 1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները: Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s