Рубрика: Պատմություն

Դեպի Դվին


Ապրիլի 23-ին, ժամը՝ 10:15, 9-րդ դասարանի մի խումբ սովորողներով, ընկեր Վարդանի ուղեկցությամբ ճամփա ընկանք դեպի պատմական Դվին։ Ճանապարհին ուրախ տրամադրություն էր տիրում։ Մոտ մեկ ժամ անց հասանք Հնաբերդ՝ Դվինի հնավայր, որտեղ մեզ դիմավորեց հնագետ Համազասպ Աբրահամյանը։ Ընկեր Համիկը մեզ նախ ուղեկցեց Դվինի հին Շուկայի տարածք, որտեղ մենք իրականացրեցինք տարածքի բարեկարգման աշխատանք, իսկ հետո գնացինք Դվինի կենտրոնական տարածք, որտեղ իրականացվում էր վերականգնման աշխատանքներ։ Ընկեր Համիկը մեզ մանրամասն պատմեց Դվին քաղաքի մասին։ Երբ արդեն ավարտեցինք Դվինի հնավայրում մեր քայլք-ուսումնասիրությունը, շարժվեցինք դեպի Վերին Դվին գյուղ, որտեղ ապրում են ասորիներ, գյուղը ասորական համայնք է: Ասորի ընտանիքում հյուրընկալվելուց հետո գնացինք ասորական եկեղեցի, որտեղ քահանան ներկայացնում էր ասորիների և ասորական եկեղեցու պատմությունը։ Քահանային մենք նաև ուղղեցինք հարցեր, որոնց նա սիրով պատասխանեց, իսկ հետո «Աթուռ» ասորական պարային համույթի երեխաների հետ քայլեցինք դեպի գյուղի  մշակույթի տուն։ Այնտեղ մենք միասին  իրականացրեցինք  ասորական և հայ ազգագրական պարերի ուսուցում՝ ընկեր Սեդայի և ընկեր Արմանի ղեկավարությամբ, միասին պարեցինք, երգեցինք, մենք ասորիներին սովորեցրինք «Իշխանաց» պարը, որը նրանց մոտ շատ լավ էր ստացվում։  Ասորի մեր ընկերները մեզ համար հյուրասիրություն էին կազմակերպել։ Հյուրասիրվելուց հետո մի խումբ սովորողներ ընկեր Վարդանի հետ հյուրընկալվեցին  համայնքի ղեկավարի աշխատասենյակում, իսկ մի մասը ընկեր Սեդայի հետ դրսում քայլում և զրուցում էր։ Մշակույթի տան մոտ մեր ուշադրությունը գրավեց մի պարիսպ, որը, ըստ ասորիների պատմածի, խորհրդանշում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի պարիսպը։ Մեր ընկերներին հրաժեշտ տալուց հետո ուրախ հիշողություններով և լավ տպավորություններով վերադարձանք Երևան։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s