Рубрика: Իրավունք

ՀՀ սահմանադրության 2-րդ գլխի վերլուծում

Հոդված 38.Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մեջ է մտնում կրթության իրավունքը, որը սահմանված է սահմանադրության 38-րդ հոդվածով։ Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:  Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք: Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այս հոդվածով սահմանված է, որ անկախ քաղաքացիությունից, ազգությունից, ռասսայական պատկանելիությունից, յուրաքանչյուր ոչ միջնակարգ կրթություն ստանալու իրավունք ունի։  Իմ կարծիքով այժմ, երբ ցանկանում են սահմանափակել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, մասնավորապես ռեկտորների պաշտոնավարումը լինի նշանակովի այլ ոչ թե ընտրովի, հակասում է սահմանադրությանը, քանի որ հոդվածի երրորդ մասը միանշանակ սահմանում է, որ՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, այսինքն նշված ազատությունը որևէ կերպ չի կարող սահմանափակվել, քանի որ սահմանադրության երրորդ հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, հետևաբար հանրաին իշխանության որևէ միջամտություն ԲՈՒՀ-ի ինքնավարությանը անընդունելի է։

Հոդված 42.Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխը նվիրված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին։ Սույն գլխի կարևորությոնը կայանում է նրանում, որ գործում են անմիջականորեն, դրանցում ամրագրված դրույթների էությունը անխախտելի են։ Նշված գլխի դրույթներից է նաև 42-րդ հոդվածով սահմանված «Կարծիքի արտահայտման ազատության իրավունքը», որով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, սեփական կարծիք ունենալու և առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սույն հոդվածի յուրաքանչյուր ոք արտահայտությունը նշանակում են, որ անկախ նրանից, նշված անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, թե ոչ, իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք ունի։ Մյուս կարևոր դրույթը վերաբերում է կարծիքի ազատության սահմանափակումներին։ Հատկանշական է, որ այն կարող է սահմանափակվել միայն օրենքով, և օրեսնդիրը տալիս է բոլոր նախապայմանները, որ դեպքերում կարող է կիրառվել այդ սահմանափակումները։ Դրանք են՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Պետք է նշել նաև, որ նշված հոդվածի սահմանափակումները ներառված չեն սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանված սհիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սահմանափակումների մեջ։ Սա խոսում է այս հոդվածի կարևորության մասին, որ նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հնարավոր է չսահմանափակվի իրենց կարծիքը արտահայտելու քաղաքացիների իրավունքը։