Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին,1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի  ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է  հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներովՍև ծովի  կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը ՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով ։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանեի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1.5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, ՄոլդավիայիՎալխիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին,Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը ։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ ՆախիջևանըԹալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայամանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆատհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Նախազգուշացնող, հովանավորող գունավորում, արտաքին միջավայրին նմանվելու ունակություն, միմիկրիա`սովորել, նկարագրել , բերել օրինակներ։

Կենդանիների համար բավականին կարևոր է հովանավորող գունավորումը, որի ժամանակ, օրինակ, կանաչ միջատները թռչունների համար դառնում են անտեսանելի կանաչ տերևի վրա:

Կենդանիների որոշ տեսակներ ձեռք են բերել նախագուշացնող գունավորում, օրինակ, այդպիսի գունավորում ունեն թունավոր և խայթող միջատները։ Այդպիսի գունավորում ունեն թունավոր, խայթող երկկենցաղները, միջատները և որոշ սողուններ: Օրինակ, անապատում ապրող ականջավոր, կլորագլուխ մողեսը վտանգի դեպքում բացում է իր բերանի կողքը գտնվող մաշկային ծալքերը, որոնք ներսից վառ կարմրագույն են, վախեցնող դիրք է ընդունում և այդ ճանապարհով էլ վախեցնում թշնամուն:

Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով: Գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, և, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Օրինակ, թևերը տանիքաձև ծալած ՝ ծառի կեղևին նստած բվիկ – ժապավենաթիթեռին ոչ ոք չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի:

Շատ կենդանիներին բնորոշ է շրջակա միջավայրի առարկաներին նմանվել

Տարբեր կենդանի օրգանների նյութանմանությունը կոչվում է ՝ Միմիկրիա: Կենդանաբանության մեջ դա առաջին անգամ ներմուծել է ՝  Հենրի Ու.Բեյթսը։Այս միջոցը օգնում է կենդանի օրգաններին պաշտպանության ժամանակ: Նյութանմանությունը կարող է լինել արտաքինով, վարգագծով, արձակած ձայներով և անգամ բույրով:Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։  

Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։