Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդա՛ Դանիել Պենակի «Ջիբուրթիի աղբամանը» կամ Շալվա Ամոնաշվիլու «Ինչպես սիրել երեխաներին» գրքերից հատվածներ, գրավոր վերաբերմունքդ արտահայտիր նյութի, ասելիքի մասին, բեր անձնական կամ քեզ հայտնի օրինակներ, համաձայնիր կամ հակադրվիր հեղինակներին։

https://dpir.mskh.am/hy/node/2394

Ինձ այս հատվածը ամենաշատը դուր եկավ , և անկեղծ ասած մինչև վերջին տողերը հիացմունքով եմ կարդացել, քանի որ Վարո մորաքույրը շատ տպավորվեց իմ մեջ։ Նա իսկական օրինակ կարող է ծառայել այն ուսուցիչներին, ովքեր չեն կարողանում իրենց աշակերտներին սովորեցնել դասը։ Նա չափից շատ բարի և հոգատար էր, Վարոյի շնորիվ Շալվան սկսեց լավ սովորել, ունեցավ իր Ուսուցչին։ Շալվան շատ էր սիրում Վարո մորաքրոջը, որովհետև նա շատ սիրալիր էր իրենց հետ խոսում, դա աշակերտների համար անսովոր էր, քանի որ ոչ մի ուսուցիչ այդպես սիրալիր չէր վարվում աշակերտների հետ։ Օրինակ իրենց նախորդ գրականության ուսուցչուհին միայն անգիրներ էր պահանջում, իսկ անգլերենի ուսուցչուհին իմանալով, որ 7-րդ դասարան են, ապշել էր, որ այբուբենը անգիր չգիտեն, և ով նորմալ չէր կարողանում ասել, միանգամից երկուս էր փակում, իսկ Վարո մորաքույրը շատ էր տարբերվում մնացածից։ Իմ կարծիքով նա գիտեր, թե ինչպես պետք է վարվել երեխաների հետ, որ և՛ նրանք քեզ սիրեն, և՛ կատարեն տնային առաջադրանքները։