Рубрика: Իրավունք

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի քննարկում

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Օրենսդիրը սպառիչ սահմանել է, այն բոլոր դեպքերը, երբ անձը կարող է զրկվել ազատությունից և դա չի կարող սահմանվել այլ կերպ, քան օրենքով։ Առաջինը՝ դա այն է, որ անձը կատարել է հանցանք և դատապարտվել է, այստեղ պետք է նշել, որ օրենսդիրը բաց է թողել վարչական զանցանքի համար կիրառվող սահմանափակումների վերաբերյալ դրույթը, որով սահմանված է բերման ենթարկելու և որոշակի ժամանակով նրան ազատությունից զրկելու դրույթը։

Երկրորդը․ դատարանի իրավաչափ կարգադրությունը չկատարելու համար դրույթը, որով սահմանվում է, որ եթե առկա է դատարանի կարգադրությունը և անձը չի ենթարկվում այդ կարգադրությանը, ապա այս դեպքում նույնպես անձը կարող է զրկվել ազատությունից, օրինակ՝ երբ անձը խանգարում է դատական նիստերը և նրան դուրս են հրավիրում դատարանի դահլիճից, և անձը չի ենթարկվում դատավորի կարգադրությանը։

Երրորդը․ անձի համար սահմանված է որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով դրույթը, ի նկատի ունի, որ օրինակ՝ անձը պարտավոր է որպես վկա ցուցմունք տալ, սակայն չի ներկայանում նախաքննական մարմնին, և այդ պարտականությունը կատարելու նպատակով նրան բերման են ենթարկում։ 

Չորրորդ դրույթը վերաբերում է հանցանք կատարած անձին բերման ենթարկելու, կամ նրա փախուստը կանխելու, այսինքն եթե կա հիմնավոր կասկած, որ հանցագործությունը կատարել է տվյալ անձը, ապա մինչև կասկածները փարատելու կամ նրա փախուստը կանխելու նպատակով անձը կարող է զրկվել ազատությունից։

Հինգերորդ․ նշված մասի հինգերորդ կետը վերաբերում է անչափահասներին դաստիարակչական հսկողության հանձնելուն, կամ իրավասու մարմնին ներկայացնելուն։ Այն վերաբերում է անչափաասներին, որոնք ցուցաբերել են ոչ իրավաչափ վարքագիծ և նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել դաստիարակչական հսկողություն կամ նրան ներկայացնել իրավասու մարմնին, օրինակ՝ երբ անչափահասը փախել է մանկատնից և զբաղվում է մուրացկանությամբ։

Վեցերորդ կետը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելուն։ Օրինակ՝ քրեական օրենսգրքում կատարվեց փոփոխություն, որով քրեական պատասխանատվություն սահմանվեց, դիտավորյալ COVID հիվանդությունը տարածելու համար։ Նշված մասի երկրորդ նախադասությունը վերաբերում է այն անձանց, ովքեր իրենց ագրեսիվ վարքագծով կարող են վտանգ հանդիսանալ հասարակության համար, այդ նպատակով էլ անրաժեշտ է զրկել ազատությունից։

Յոթերորդ կետը  վերաբերում է, երբ անձը ցանկացել է անօրինական մուտք գործել ՀՀ-ի տարածք։ Օրինակ՝ երբ սահմանը ցանկացել է հատել ոչ օրենքով սահմանված վայրում, կամ երբ տվյալ անձը չհանդիսանալով ՀՀ-յան քաղաքացի կատարել է այնպիսի արարք, որը հիմք է տալիս նրան արտաքսելու ՀՀ-ից կամ հանձնել այլ պետության։

Նշված հոդվածի երկրորդից-վեցերորդ մասերը սամանվում են անձնական ազատությունից զրկված անձի իրավունքները ազատությունից զրկվելուց հետո։

Երկրորդ մասը սահմանում է, որ ազատությունից զրկվելուց հետո, անձին պարտավոր են անհապաղ տեղեկացնել ազատությունից զրկվելու պատճառների կամ առաջադրվող մեղադրանքի մասին, այսինքն անձը անհապաղ պետք է իմանա, թե ինչու են իրեն զրկել ազատությունից, կամ ինչ մեղադրանք են առաջադրել, որպեսզի կարողանա օգտվել իր դատավարական իրավունքներից։

Երրորդ մասը սահմանում է, որ անձը իրավունք ունի իրեն ազատությունից զրկելու վերաբերյալ անհապաղ տեղեկացնի իր ընտրած անձին։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել՝ հետաձգվել՝ միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով։ Օրինակ, երբ հիմնավոր կասկած կա, որ հանցագործություն կատարած անձը կարող է նախազգուշացնել իր հանցակիցներին։

Չորրորդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի առաջին մասին չորրորդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում։  Այստեղ ի նկատի ունենք, որ նշված կետի հիմքով անձին կարող են անազատության մեջ պահել ոչ ավելի քան 72 ժամ, որից հետո անհրաժեշտ է դատարանի որոշում։

Հինգերորդ կետը սահմանում է, որ ազատությունից զրկելու վերաբերյալ ցանկացած գործողության իրավաչափություն անձը իրավունք ունի վիճարկել դատարանում և դատարանը պարտավոր է սեղմ ժամկետում որոշել տվյալ անձին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը։

Վեցերորդ կետը սահմանում է, որ անձին ազատությունից զրկել չի կարելի, եթե այն վերաբերում է քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարմանը, այսինքն եթե առկա է պայմանագրային պարտավորություն և մի կողմը չի կատարել իր պարտավորությունները, ապա տվյալ անձին չեն կարող զրկել ազատությունից։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s