Рубрика: Պատմություն

Պատմություն

Մայիսի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը

ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 26. Հայդուկային շարժումը
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից


2․ Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին /գրավոր-բլոգային աշխատանք/․

Արաբո

Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s