Рубрика: Իրավունք

ՀՀ Սահմանադրության վերլուծում

Հոդված 88.Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

4-րդ գլխի 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները։ Նշված հոդվածի առաջին մասը սահմանում է, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, այսինքն Ազգային ժողովի պատգամավորները ընտրվում են ուղղակի ընտրությունների միջոցով՝ ժողովրդի կողմից։

Երկրորդ մասը սամանում է, որ Ազգային ժողովը իրականացնում է օրենսդիր իշխանությունը, այսինքն Սահմանադրության 4-րդ հոդվածով սահմանված իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա, օրենսդիր իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին։

Երրորդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, այսինքն գործադիր իշխանությունը հաշվետու է Ազգային ժողովի նկատմամբ, պատասխանատվություն է կրում նրա առջև, բացի այդ ընդունում է պետական բյուջեն և իրականացնում սույն գլխով սահմանված այլ գործառույթներ։ Հատկանշական է, որ այդ գործառույթները պետք է սահմանված լինեն Սահմանադրությամբ։

Նույնաբովանդակ սահմանափակում սահմանված է նաև չորրորդ մասով, որը վերաբերում է Ազգային ժողովի լիազորություններին, որոնք սահմանում են Սահմանադրությամբ։

Հինգերորդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։ Նաև պետք է նշել, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի կանոնակարգը Սահմանադրական օրենք է, և այն ընդունվում է պատգամավորների թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Օրենսդիրը միաժամանակ սահմանում է, որ Սահմանադրական օրենքի իրավակարգավորումը, չպետք է դուրս գա իր առարկայի շրժանակներից։