Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9–ից մինչև 1915 թ. հունվարի 5–ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս–Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90–հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:


2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ. դեկտեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի` ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են` ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:


3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-բլոգային աշխատանք/․

Կամբոջայի ցեղասպանություն

Կամբոջայի ցեղասպանությունը  կատարվել է 1975-1979 թվականներին Կամբոջայում։

Կամբոջայի երկար քաղաքացիական պատերազմը պատճառ հանդիսացավ փախստականների և բռնի տեղահանվածների ներգաղթին դեպի ԱՄՆ և Վիետնամ։ Վկաներն ասում էին, որ դժվար է գնահատել այդ վայրագության մասշտաբները և ըստ հետազոտությունների` զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարավորների։

Ըստ Պոլ Պոտի գաղափարի «պայծառ ապագայի» համար պետք է ընդամենը մեկ միլիոն «նվիրված մարդիկ» մնացածը պետք է ոչնչացվեն։ Հենց այս գաղափարախոսության հետևանքով է, որ ավելի քան վեց միլիոն մարդ ենթարկվել է դաժան տանջանքների և ֆիզիկական ոչնչացման։ Տասնյակ հազարավոր մարդիկ ուղարկվում են Թոուլ Սլենգ բանտ (այժմյան Ցեղասպանության թանգարան)։ Միայն տասներկու հոգու է հայտնի, թե ինչ է կատարվել այնտեղ, քանի որ նրանք այն մարդիկ էին ովքեր անցել էին այդ կոտորածների միջով և ողջ մնացել միայն երջանիկ զուգադիպությամբ։ Մինչ օրս բանտարկյալներից մեկը վկա է Պոլ Պոտի ռեժիմի դատավարությանը։ Այդ ժամանակահատվածին հատուկ են զանգվածային մահապատիժները։