Рубрика: Գրականություն

Գրականություն

  1. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  2. Դանիել Վարուժան. «Ձոն»
  3. Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով

Տնջրին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։ Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում (զբաղեցնում է 60 հա տարածություն)։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։

  • Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։

Այս արտահայտությունը հիշեցնում է «Վահագնի ծնունդը»։

  • Մեկնաբանիր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

Առաջին տան մեջ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, թե դրանք այնքան թանկ են իր համար։

Երկրորդ տան մեջ նա գրում է հայ պանդուխտների, կարոտի և հարսների մասին։ Այս տան մեջ փողից ողբ է դուրս գալիս։

Երրորդ տան մեջ Դանիել Վարուժանը գրում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց զոհաբերել են հանուն հազարավոր մարդկանց ու մանուկների ազատության։ Այս տունը շատ վշտացած էր նա գրել։

Չորրորդ տան մեջ գրում է իր մոր, ալեհեր հոր մասին։ Նա գրում էր, որ եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն նա դեռ այդ տան մեջ կյանք է տեսնում։

Հինգերորդ տան մեջ մարտիկներին կոչ է անում, ասելով  պայքա՜ր։

  • Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։ Ամենահետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։