Հոդված 135. | Ներում շնորհելը |
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:
ՀՀ սահմանդրությունը մարդասիրական դրսևորումներից ելնելով սահմանում է Հանրապետության նախագահի կողմից անձին ներում շնորհելու իրավունքը։ Նշված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով, 2018 թվականին, մարտի 7-ին ընդունվել է ներման մասին օրենքը, որով սահմանվում է ներման, ներման խնդրագրերը ներակայցնելու և քննարկելու, ինչպես նաև ներման հրամանգրերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները։ Ըստ նշված օրենքի, հանցագործություն կատարած անձը պետք է ներկայացնի ներման խնդրագիր։ Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով, նախարարությունը կազմում է անձնական գործ և այն ներկայացնում վարչապետին։ Վարչապետը աձնական գործը ուղարկում է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, որը վարչապետի համար ունի խորհրդատվական բնույթ։ Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագին ներկայացրած անձին ներում շնորհելու, կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով ներում շնորհելու, կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։