Рубрика: Պատմություն

Քննական շրջան․ Պատմություն

Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից էր՝ Պատմության բանավոր քննության հանձնում։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե բանավոր քննությունները ինչպես են անցնում, ինչ պայմաններում, միշտ մտածել եմ, որ կշփոթվեմ և հարցերին այլ պատասխան կտամ, բայց արի ու տես, որ պատմության քննությունը ինձ համար շատ լավ պայմաններում անցավ, քանի որ ընկեր Վարդանը բոլորիս մեծ ուշադրությամբ լսում էր, հարցեր էր տալիս և քննության ընթացքը վերածում զրույց-քննարկման։ Ես մտածում էի, որ այս քննությունը շատ լարված կանցնի, բայց ես սխալվում էի, քանի որ ամեն ինչ իր հունով էր ընթանում։ Հուսով եմ՝ մյուս քննությունների ժամանակ ամեն ինչ նույնպես լավ կընթանա․․․