Рубрика: Առողջագիտություն

Առաջին բուժ օգնությունը Արատեսում

Այդ 3 օրվա ընթացքում, Արատեսում կազմակերպեցինք Առողջագիտական սեմինար, որի ժամանակ սովորեցինք, թե ինչ պետք է անել, երբ մարմնի ինչ-որ հատված է կոտրվում։ Նաև սովորեցինք, թե ինչ է պետք անել, երբ ինչ-որ միջատ խայթում կամ կծում է։ Օրինակ՝ օձի ժամանակ պետք է սեղմել կծած հատվածը այնքան, մինչև արյունը չի վերջանա, որպեսզի թույնը իր հետ դուրս գա։ Երրորդ օրը Սևանում սովորեցինք առաջին օգնությունը՝ ջրախեղդ տուժածին, թե ինչպես խեղդվող մարդուն ջրից դուրս հանել՝ առանց ջուրը մտնելու։ Ընթացքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։

Рубрика: Ճամբար

3 օր հեքիաթային Արատեսում

Հուլիսի 22-ին բարձր տրամադրությամբ շարժվեցինք և ճամփա ընկանք դեպի Արատես։ Ճանապարհը շատ ուրախ անցավ։ Ոմանք զրուցում էին միմյանց հետ, իսկ ոմանք երաժշտություն էին լսում։ Սկզբում մենք կանգ առանք Արենիում, որպեսզի նախաճաշենք, իսկ հետո գնացինք այդքան սպասված ռազմամարզական ճամբարը։ Նախ նշեմ, որ Արատեսում առաջին անգամ էի ուստի տարածքին ծանոթ չէի, բայց ժամանակի ընթացքում ծանոթացա։ Նաև նշեմ, որ այս ճամփորդության ժամանակ ես ծանոթացա ուրիշ դասարանի սովորողների հետ։ Տեղավորվելուց հետո բարձրացանք տնակներ, քանի որ մուտքի ճամբարի սովորողներն էլ էին այնտեղ, որոշեցինք իրենց էլ այցելել։ Ծանոթացանք նրանցից մի քանիսի հետ։ Իրենց հետ ծանոթանալուց հետո ճաշեցինք, որից հետո էլ ընկեր Քրիստինեի հետ սովորեցինք առաջին բուժ օգնություն։ Արդեն ընթրիքի ժամն էր և մենք գնացինք ընթրելու, որից հետո մեզ միացան մուտքի ճամբարի սովորողները, և միասին ունկնդրեցինք տիար Բլեյանի հարցազրույցը և քննարկում կատարեցինք դրա շուրջ։ Նրանց նաև սովորեցրեցինք մեր ազգագրական պարերից, որը նրանց մոտ շատ լավ էր ստացվում։ Իսկ հետո երեկոյան անվանականչ արեցինք և երգեցինք ՀՀ ազգային օրհներգը։ Արդեն երեկոյան ժամը 8:30 էր, և մենք որոշեցինք, որ պետք է խարույկի շուրջը խաղալ պանտամիմա։ Ամեն ինչ շատ լավ էր, բոլորիս մոտ բարձր տրամադրություն էր տիրում։ Պանտամիմային հաջորդեց ֆիլմի դիտումը, որը կիսատ թողեցինք, քանի որ նախընտրեցինք զրուցել միմյանց հետ և ավելի լավ ճանաչել իրար։ Զրույցից հետո էլ գնացինք քնելու և այդպես էլ անցավ մեր առաջին օրը հրաշալի Արատեսում, բայց մինչ քնելը մեզ տեղեկացրեցին, որ պետք է առավոտյան շուտ արթնանալ, քանի որ պետք է գնայինք և հաղթահարեինք Սմբատաբերդը։

Երկրորդ օրը ինչպես ասացի պետք է շուտ արթնանայինք։ Իհարկե, բոլորս չէինք կարող այդքան շուտ արթնանալ, բայց մի կերպ կարողացանք։) Արթնանալուց հետո գնացինք միանգամից ավտոբուս, քանի որ պետք է շուտ գնայինք, որպեսզի շատ շոգ չլիներ։ Մի խոսքով՝ ժամը 7:50 արդեն սկսեցինք բարձրանալ սարը։ Սկզբում ամեն ինչ շատ հեշտ և պարզ էր թվում, բայց երբ ավելի էիր բարձրանում, ամեն ինչ ավելի էր բարդանում։ Սկզբում ես մի փոքր հետ ընկա, բայց ինքս ինձ տրամադրեցի և շարունակեցի ավելի արագ բարձրանալ։ Մոտավորապես 45 րոպեում հասանք Սմբատաբերդ, իսկ այնտեղի տեսարանը․․․ Կատարյալ էր։ Միայն տեսարանի համար արժեր այդքան քայլել։ Այնտեղ նկարվեցինք և վայելեցինք տեսարանը։ Իսկ իջնելը էլ ավելի բարդ էր, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ։ Քանի որ վախենում էի միայնակ իջնեի, բռնեցի Էլենի և Վիգենի ձեռքը և միասին իջանք։ Իջնելու ճանապարհը շատ վատն էր, քանի որ լիքը փշոտ բույսեր կային և շատ քարքարոտ էր։ Իջնելը բարձրանալու համեմատ ավելի դժվար էր և երկար ժամանակ պահանջվեց։ Հասանք արդեն ավտոբուսի մոտ, իսկ մեր ուրախությանը չափ չկար։ Հետ վերադարձանք Արատես և արագ նախաճաշեցինք, քանի որ ԱԻՆ-ի աշխատակիցները արդեն ժամանել էին և իրենք մեզ սովորեցրեցին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ Դրանից հետո մենք բավականին երկար հանգիստ ունեցանք, քանի որ շատ էինք  հոգնել Սմբատաբերդից հետո։ Հանգստից հետո գնացինք ճաշելու, որից հետո հավաքվեցինք միասին և սկսեցինք խաղալ ինտելեկտուալ խաղ և ձմերուկ կերանք:) Դրանից հետո ես, Էլենը, Արթենին, Նորան, Գևորգը և Վիգենը գնացինք վերևի տնակների մոտ նստեցինք և սկսեցինք զրուցել տարբեր թեմաներից, որից հետո մեզ էր սպասում խորովածը։))) Խորովածը ուտելուց հետո բոլորով գնացինք վերևի տնակներ, խարույկ վառեցինք և սկսեցինք պարել։ Պարում էինք անդադար, ցանկացած երգերի տակ, որից հետո նստեցինք խարույկ շուրջը և սկսեցինք երգել։ Դրանից հետո հաջորդեց անձրևը, որը ամեն ինչ փչացրեց և մենք ստիպված եղանք գնալ քնելու։ Այսպես էլ ավարտվեց Արատեսի երկրորդ օրը, որը շատ հագեցած անցավ։

Երրորդ օրը արդեն վերջին օրն էր։ Այդ օրը բոլորս հավաքեցինք մեր իրերը, գնացինք Արատեսի վանքը, նախաճաշեցինք, և շարժվեցինք։ Ճանապարհին Սևան մտանք և սկսեցինք խաղալ, և սովորեցինք թե ինչպես է պետք խեղդվող մարդուն ջրից հանել՝ առանց ջուրը մտնելու։ Դրանից հետո նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Երևան։ Ճանապարհին մի մասը քնել էր, մի մասը զրուցում էր։

Այս 3 օրը շատ հավես, ուրախ, արկածներով լի, հագեցած անցավ, ես այս օրերը երբեք չեմ մոռանա։ Այս ճամփորդության ժամանակ ես ծանոթացա այն մարդկանց հետ, ում հետ առաջ ծանոթ չէի, կամ լավ չէի ճանաչում։ Մեծ հաճույքով կմասնակցեմ այսպիսի հավես ճամփորդությունների։