Рубрика: Uncategorized

Գիտելիքի օրը

Վերջապես եկավ այդքան սպասված Սեպտեմբերի 1-ը։ Բոլորս ուրախ տրամադրություններով լի, տարբեր սպասելիքներով, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից շարժվեցինք դեպի Ազնավուր կենտրոն: Մինչև Ազնավուր կենտրոն գնալը որոշեցինք քայլել Երևանի կենտրոնում։ «Վերնիսաժ»ով անցանք դեպի Հանրապետության հրապարակ, հետո հասանք Ա. Սպենդիարյանի անվան օպերա, ուսումնասիրեցինք օպերայի ճարտարապետական արժեքները, զբոսնելով Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այգով հասանք Կասկադ, որտեղ էլ գտնվում է Ազնավուր կենտրոնը։ Հիմա մի քանի փաստ կասեմ Ազնավուր կենտրոնի մասին։ Ազնավուր կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին, որը գտնվում է Կասկադի վերին հատվածում։ 2021 թվականին նախատեսվում են սրահներ, որտեղ կներկայացվի Շառլ Ազնավուրի կյանքը աուդիոգիդի միջոցով՝ հենց Ազնավուրի ձայնի ուղեկցությամբ։ Ազնավուր կենտրոնում գործելու է նաև կրթական և մշակութային կենտրոն կենտրոնանալով կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի վրա։