08.09.2021
«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» (Բորխես) պատմվածքի վերլուծությունը
- Սյուժեն
Պատմվածքը պատմում է երկու թագավորների հնարամտությունների մասին, ովքեր փորձում էին իրար վատ բաներ անել, բայց արդյունքում երկրորդ թագավորը հաղթեց։
- Ենթատեքստերը
Այս տեքստի ենթատեքստը այս տողն է․ «Աստծո փառքը նրան, ով չի մեռնում»։ Այս տողերի իմաստը այն է, որ մարդիկ անմահ չեն լինում և մի օր բոլորս էլ մահանալու ենք։
- Որքանով ենք համաձայն հեղինակի հետ։
Ես հեղինակի հետ մասամբ եմ համաձայն, քանի որ երկրորդ արքան ուղղակի վրեժ լուծեց արքայից և կործանեց Բաբելոնը։
- Էսսե՝ ընթերցած նյութի թեմայով։
Պատմվածքը բավականին հետաքրքիր էր, բայց մեկ անգամ կարդալը չեմ կարծում, որ հերիք կլինի պատմվածքը ըմբռնել։ Խորհուրդ եմ տալիս կարդալ, քանի որ այն ուսուցողական պատմվածք է։ Պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ծաղրել ուրիշին՝ կարողությունդ և հզորությունդ ցույց տալու համար։ Հեղինակը տեքստում խոսում է մարդկանց չար լինելու մասին, բայց ինչո՞ւ իրար վատը ցանկանանք, պատերազմներ սկսենք, եթե վերջում մեկ է բոլորս մահանալու ենք։ Այստեղ ես նաև նկատեցի, որ հեղինակը ոչ մի արքայի չարդարացրեց, այլ հակառակը, նա ուզում էր ասել, որ պետք է թշնամությունը մի կողմ դնել և ապրել հաշտ ու համերաշխ։