Վարժություն 9. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում բ։
1. ա) աղբակույտ, աղբյուր, նուրբ, գամփռ
բ) երփնագույն, երեսսրբիչ, դրբոց, դափնի
գ) երբեմն, լիրբ, խաբել, ջրարբի +
դ) երփներանգ, քարակոփ, սրբավայր, տրոփյուն
2. ա) նրբակազմ, շամբուտ, վիրապ, շեղբ
բ) անխաբ, Գաբրիել, գրաբար, ջրարբի +
գ) անխափան, ողբաձայն, հուսախաբ, բորբ
դ) հարբել, դափնեպսակ, ողբերգակ, Համբարձում
3. ա) ուրբաթ, սրբագրել, Սերոբ, դարբնոց +
բ) հրաբուխ, համբույր, Հակոբ, հղփանալ
գ) ողբերգություն, Քերոբյան, տարփողել, ջրարբի
դ) հափշտակել, կառափնարան, նրբերշիկ, ողբանվագ
4. ա) թափք, երբևիցե, դափնի, գոմաղբ
բ) բամբ, արբշիռ, խաբկանք, ներբողել +
գ) Արփիար, հափշտակել, տարփողել, ճողփյուն
դ) ճամփորդ, նրբին, հարբեցող, Քերոբ
Վարժություն 10. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում փ։
1.ա) քարակոփ, տարփողել, նրբանկատ, սփրթնել
բ) ոսկեծուփ, ճողփյուն, ճամփորդ, դարբնոց
գ) անխափան, բամփել, գռփել, երփներանգ +
դ) սթափվել, շերեփուկ, շամփուր, ջրարբի
2. ա) սփռվել, Հռիփսիմե, հղփանալ, Աբխազիա
բ) խաբել, կոփվել, կափկափել, կառափնարան
գ) Ծոփք, լիրբ, ափսե, երփներանգ
դ) Արփիար, գամփռ, թարփ, հափշտակել +
Վարժություն 2. Գրել տրված բառերին երկու հոմանիշ
ա)
Մլար- Մշուշ, Քուլա
Որոգայթ- Թակարդ, ծուղակ
Նողկալի- Զզվելի, գարշեփ
Սրընթաց- Արագընթաց, սրարշավ
Աճապարել- Շտապել, փութալ
Պաճուճանք- Զարդ, զարդարանք
Բանբեր- Լրաբեր, տեղեկաբեր
Տարտարոս- Վիհ, անդունդ
Անդորր- Խաղաղ, հանգիստ
Ծպտյալ- Դիմակավոր, կերպարանափոխված
Մեղամաղձիկ- տխուր, թախծոտ
Ոխ- վրեժ, քեն
Ավյուն- Եռանդ, ոգևորություն
Ժրաջան- Ժիր, ջանասեր
Մոլի- Մոլեգին, կատաղի
Ցնծալ- Ուրախանալ, բերկրել
Պճնվել- Զարդարվել, հագնվել
Զղջալ- Զղջանալ, ափսոսալ
Արտևանունք- Թերթերունք, թարթիչ
Անարգել- Արհամարհել, քամահրել
Հողմ- Քամի, մրրիկ
Հոգեզմայլ- Հոգեթով, էտգեխոս
Սթափվել- զգաստանալ, լրջանալ
Անպարտ- չպարտավորված, անմեղ
Ցասում- Զայրույթ, բարկություն
Անակնկալ- Անսպասելի, հանկարծական
Սուրալ- Սլանալ, սրարշավել
Ակնածանք- Ակնածություն, հարգանք
Քինախնդիր- Վրեժխնդիր, վրիժառու
Տառապել- Տանջվել, չարչարվել
Գիրթ- Շեշտակի, կտրուկ
Հապաղել- Ուշանալ, դանդաղել
բ)
Տոկալ- Դիմանալ, տանել
Կենարար- Կենդանարար, կենսաբեր
Հեզ- Հնազանդ, հլու
Գամվել- Բևեռվել, մեխվել
Ուրույն- Առանձնահատուկ, յուրահատուկ
Հոծ- Խիտ, ստվար
Ամեհի- Անսանձ, անզուսպ
Անդրդվելի- Համառ, անկոտրում
Անքթիթ- Անթարթ, անթարթափ
Արահետ- ճանապարհ, շավիղ
Դյուրահավատ- Պարզամիտ, միամիտ
Բալասան- Բալզամ, դեղ
Լլկել- Խոշտանգել, չարչարել
Երևելի- Նշանավոր, անվանի
Երերուն- Անհաստատ, շարժական
Երփներանգ- Գույնզգույն, բազմագույն
Զեխ- Շվայտ, ցոփ
Զմայլվել- հիանալ, սքանչանալ
Զուգս- Զարդարանք, արդուզարդ
Ըմբոշխնել- ճաշակել, Խժռել
Ընդարմանալ- Թմրել, անզգայանալ
Թերահավատ- Կասկածամիտ, կասկածոտ
Թյուր- Ծուռ, շեղ
Ի դերև- իզուր, զուր
Իսպառ- Ամբողջովին, ամբողջապես
Իրավացի- Արդարացի, օրինական
Իրարանցում- Խառնաշփոթություն, խառնակություն
Խաբկանք- Պատրանք, ցնորք
Խուճապ- Տագնապ, շփոթություն
Ձի- Հովատակ, որձաձի