Սեպտեմբերի 13-17
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
Ծոփք, նույն ինքը՝ Չորրորդ հայք, Մեծ Հայքի երկրորդ նահանգն է։ Հյուսիսից սահմանակցում է Բարձր հայքի, հարավից ՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, իսկ արևմուտքից Փոքր Հայքին։ Արածանի գետը բաժանում է Ծոփքը երկու մասի՝ հարավայինը կոչվում է Մեծ Ծոփք, իսկ հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Ծոփքի գավառներն էին՝ Խորձյանը, Հաշտյանքը, Պաղնատունը, Բալահովիտը, Ծոփքը Շահունյացը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը։ Մ.թ.ա. XIII–IX դդ պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. IX դ վերջին քառորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. IV դ սկզբից Ծոփքը եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն մ.թ.ա. III դ կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Մ.թ.ա. III դ վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.
Պատմության աղբյուրները պատմիչների թողած արձանագրություններն են։ Հայոց պատմահայր, քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը իր մեջ պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության մասին։ Կամ Եղիշեն, նա եղել է Ոսկեդարի գրող և նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Վարդանի և հայոց պատերազմի մասին»-ն է, որը Պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic