10.09.2021
- Տեղեկություններ հավաքիր քո ընտրած կազմակերպիչի մասին՝ կարդա նրա գրած հոդվածները, արձանագրիր նրա հետ հանդիպումներից ստացած տպավորություններդ։
- Պատրաստիր 5 հարց կրթության քո ընտրած կազմակերպչին։
- Զրույց անցկացրու նրա հետ և զրույցը տեսագրիր։
10.09.2021
Ակվանի- օրորոց აკვანი
Նավի- նավ ნავი
Փոնի- ետևի ֆոն ფონი
Թոնէ— հացաբուլկեղեն თონე
Նեկի— տղայի անուն, ճկույթ ნეკი
Նուշի— նուշ ნუში
Փինիա— փերի ფინია
Նեմսի— ասեղ ნემსი
Վենախի— խաղողի այգի ვენახი
Ձոնձի— թափառական ძონძი
Թոխնա— փորել თოხნია
Նավթի— նավթ ნავთი
Խիլի— միրգ ხილი
Մկվախե— խակ მკვანე
Իսմիս — լսվում է ისმის
Էս նուշի մկվախէա— այս նուշը խակ է ეს ნუში მკვახეა
Թոխիթ թոխնիան— բահով փորել თოხით თოხნიან
Կականի իսմիս— ձայնը լսվում է კაკანი ისმის
Նեկի թիթիա— ճկույթը մատ է ნეკი თითი ა
Կեկես ակվանշի սձինավս— Կեկեն օրորոցում քնած է კეკეს აკვანში სძინავს
Էս կանափիս ձափիա— սա կանեփի թել է ეს კანაფის ძაფია
Իվանէ վենախս թոխնիս— Իվանը այգի է փորում ივანე ვენახს თოხნის
Աի մուխիս նավի— ահա կաղնե նավ აი მუხნის ნავი
Աի Նինոս թոնե— ահա Նինոյի թոնիրը აი ნინოს თონე
Նիկոս վենախշի սձինավս— Նիկոն այգում քնած է ნიკოს ვენახში სძინავს
Assignments for 16.09.2021
NEW Headway Reading and speaking . The Clown doctor slide 18
Writing. My ingredients of happiness.
New words
ward հիվանդասենյակ
yell բղավել, գոռալ
plaits- հյուսեր
benefit from-օգուտ քաղել
distract- շեղել
«Կարդում ենք հայ հին գրականություն»՝ գրաբար
Ներբեռնի՛ր քո համակարգիչ «Լեզու Նախնեաց» ժողովածուն։
Լեզու նախնյացDownload
Կարդա «Լեզու նախնեաց» գրքից «Որսորդն եւ կաքաւն» առակը (էջ 12)
Վերհիշիր գրաբար ընթերցանության կանոնները (գրքի սկզբում հիշեցումներ կան)
• Ձայնագրիր ընթերցանությունդ
• Փոխադրիր առակը ժամանակակից հայերենի
Որսորդը մի կաքավ բռնեց, որին ուզում էր մորթել: Եվ կաքավն ասաց.
-Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես բազմում կաքավների կխաբեմ կբերեմ:
Եվ որսորդն ասաց.
— Այժմ, իսկապես կմեռնես իմ ձեռքով, որովհետև քո սիրելիներին ու ազգականներին մատնում ես մահվան:
• Հետաքրքիր տեղեկություններ գտիր առակի հեղինակի՝ Մխիթար Գոշի մասին
Մխիթար Գոշը 12-րդ դարի նշանավոր կրոնական գորցիչ է: Եղել է գիտնական, իրավագետ և առակագիր։ Ծնվել է 1120-ին, Գանձակում: Երկար տարիներ ապրել է իր հիմնադրած Նոր Գետիկ վանքում, որն իր անունով հետագայում կոչվել է Գոշավանք։ Գոշավանքը գտնվում է Իջևանի շրջակայքի Գոշ գյուղում։
Մխիթար Գոշը ավելի քան տաս աշխատությունների հեղինակ է, որոնցից նշանավոր են նրա “Առակները” , հրատարակված 1790 թվակակնին:
Առակների թեմաները սոցիալական են, որը այն ժամանակ նորույթ էր: Առակներում հեղինակը գովերգում է բարին, աշխատանքը և դիմակազերծում է արատները:
Գոշը նշանավոր է նաև իր “Դատաստանագրքով”, որն առաջին ամբողջական օրենսգիրքն էր Հայաստանում:
“Դատաստանագիրքը” կազմվել է 1184 թվականին: Գլխավորապես հայկական սովորական իրավունքի հիման վրա, ինչպես նաև բյուզանդական օրենսգրքի, հայ եկեղեցական կանոնների և հասարակական օրենքների հիման վրա:
“Դատաստանագիրքը” գրված է գրաբարով: Այն բաղկացած է ներածություից և 2 մասից՝ եկեղեցական կանոններ և հասարակական օրենքներ: Տարբերվում է սեղմությամբ: Հստակ սիստեմավորում չկա. տեսական դատողությունները զուգորդվում են հեղինակի առաջարկներով, իրավունքի նորմերով և նրանց բացատրություններով:
“Դատաստանագիրքը” ուղղված էր ֆեոդալական հարաբերությունները պաշտպանելուն, բայց այնեղ կա նաև մի շարք բարոյական խորհուրդներ ֆեոդալների բռնակալության սահմանափակման մասին:
Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” պարտադիր օրենքի ուժ առաջին անգամ ստացավ XIII դարում, Կիլիկյան Հայաստանում: XVI դարում այն ճանաչեց լեհական թագավոր Սիգիզմունդ I-ը Լվովի, Կամենեցի և ուրիշ քաղաքների հայ թագավորների համար:
XVIII դարում “Դատաստանագիրքը” ավելացվեց Վախթանգի օրենքների ժողովածուին (IX, 723 – 4), որի կազմում գործում էր նաև, երբ Վրաստանը միացավ Ռուսաստանին:
• Մեկնաբանիր առակը, օրինակ բեր մեր սովորական կյանքից։
Կարծում եմ, որ այս առակը շատ նման է <<Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը>> ասացվածքին: Կաքավը ուզում էր զոհել իր հարազատներին, որպեսզի հանկարծ որսորդը նրան վնաս չտա:
Պարապմունք 3
1.Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ (վերելակը շարժվում է հավասարաչափ):
30:5=6 վայրկյան
6×2=12 վայրկյան
Պատ․՝ 12 վայրկյանում։
2.. Մի ամսվա երեք կիրակի օրերն եղան զույգ թվեր: Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 22-ը:
2,9,16,22,23,30
Պատ․` շաբաթ։
3. Մաթեմատիկական մրցույթի ժամանակ 20 հարց էր տրված: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում թիմը 12 միավոր էր ստանում, իսկ սխալ պատասխանի դեպքում հանվում էր 10 միավոր: Քանի՞ ճիշտ պատասխան էր տվել թիմը, եթե պատասխանել էր բոլոր հարցերին և հավաքել էր 86 միավոր:
13*12-70=86
4. Շրջանագծի վրա նշված է 17 կետ: Նրանցից յուրաքանչյուրը միացված է մյուսների հետ, բացի իր անմիջական հարևաններից: Քանի՞ լար կստացվի:
17-2=15
17×15=255
Պատ.՝ 255 լար: