17.09.2021
Գրականություն
· Կարդա՜ «Գայլ եւ ոչխարք» առակը «Լեզու Նախնեաց» գրքից (դաս Դ, էջ 18)Վերածի՜ր առակը ժամանակակից աշխարհաբարի։Մեկնաբանիր առակը գրվոր (գրավոր աշխատանքները կատարիր բլոգիդ մեջ)։Ձայնագրիր առակը՝ քո ընթերցանությամբ։ Նախօրոք սովորիր ճիշտ կարդալ։ Օգտվիր նույն գրքում եղած նախապատրաստական դասից (էջ 9)։ Ձայնագրությունդ նույնպես պահպանիր բլոգումդ։
Աշխարհաբար
Ծերացած գայլը գնաց հոտի մոտ և ասաց։
—Հիմա զղջում եմ և շատ տխրեցրել եմ ձեզ, այդ պատճառով կցանկանայի գալ և ավել անել Ձեր տանը, որպես՝ մեղքերի թողություն, Ձեզ մանուկներիդ էլ ուրիշ գայլերից կպաշտպանեմ։ Գառները ուրախացած ասացին․
—Մենք այլևս չենք մեղադրի նրան:
Գայլը սպասեց մինչև գառները կմեծանան և սկսեց ուտել նրանց, պատառոտել, մինչև շատերի կողմից տեսնվեց և սպանվեց։
Այս առակը երբ կարդացի, միանգամից հիշեցի «Կարմիր կովը կաշին չի փոխում» ասացվածքը, քանի որ առակում գայլը ասում է, որ նա զղջում է իր արած բաների համար, բայց նա ուղղակի խորամանկորեն ստացավ գառների համաձայնությունը, մեծացրեց նրանց և կերավ։ Այս առակը ուզում է ասել, որ մարդ ինչքան էլ փորձի դեպի լավը փոխվի, միշտ է նրա վատ կողմը իր մեջ միշտ կմնա։