Рубрика: Հայոց լեզու 10, Uncategorized

Հայոց լեզու

16.09.2021

  1. Համացանցից տեղեկություններ գտիր հայերենի զարգացման փուլերի շուրջ։

Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։

Հայերենի զարգացման պատմության շրջանաբաժանման հարցով առաջինն զբաղվել են Մխիթարյան միաբանները։ Նրանք առանձնացրել են հետևյալ փուլերը`

  • հին մատենագրության շրջան,
  • միջին մատենագրության շրջան,
  • աշխարհաբար մատենագրության շրջան։

  • Մեկական օրինակներ գտիր հին՝ գրաբար հայերեն, միջին՝ կիլիկյան հայերեն, գրական աշխարհաբարից արևմտահայերեն և արևելահայերեն։

Գրաբար

Էրնեկ ես անո´ր կու տամ,
       որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
       ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
       զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
       ցորեկով զդընչիկն է պագեր:

Միջին հայերեն

Այս աստընվորիս վերայ
       երկու բան ողորմ ու լալի.
Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի,
       Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի:
Մեռածըն գէմ չէ´ լալի,
       որ ունի զիւր խոցն ալանի.
Եկէ´ք, զողորմուկս տեսէք,
       ոչ մեռած է, ոչ կենդանի

Արևմտահայերեն

Հաղթանակի գիշերն է այս տոնական. —
Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական. —
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին․

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով. —
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով. —
Հա՛րս, բեր ճրագը շեմին։

Բայց․․․ սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են․․․
Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն․ —
Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜․․․։

Արևելահայերեն

Ճերմա՛կ աղջիկ, ինծի կ’ըսես
Ականջս ի վար,
Որ ըլլաս փոքր իմ սիրահա՛ր
Տրտումներես։

Եղի՛ր։ Միայն թե կը լըսե՞ս
Ողբն անտառին…
Հովերն աշնան անկե առի՜ն
Երազն իր վես.

Իմ սիրտս է ճի՛շտ անտառին պես․․․

  • Գտիր հայոց լեզվի մասին ասույթներ, տեղեկություններ գտիր նաև այդ ասույթների հեղինակների մասին։

Անտուան Մեյե
Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե:

Ավետիք Իսահակյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Էդմոնդ Շուց
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել:

ՀովհաննեսԹումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Ես այս հոդվածից իմացա, որ Ք.ա. XV-VIII դդ. Հայկական լեռնաշխարհի արևմուտքում՝ Եփրատի հովտում, օգտագործվել են հիերոգլիֆներ։ Նաև նա­խա­մաշտոցյան Հայաստանում կիրառվել են տասներկու գրային համակարգեր, թողնվել են բազմահազար արձանագրութ­յուն­ներ մայրենի և օտար լեզուներով:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s