• Գրել Հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։
Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ «Հնդեվրոպական լեզուներ» տերմինը առաջին անգամ ներկայացվեց Թովմաս Յունգի կողմից 1813 թվականին: Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքը կազմված է տարբեր ճյուղերից: Դրանք են` հնդկական, իրանական , թոխարական լեզուներ, խեթական լեզուներ, սլավոնական լեզուներ, կելտական, ռոմանական, գերմանական լեզուներ, բալթիական լեզուներ, ալբաներեն, հունարեն ինչպես նաև առանձին հայկական ճյուղ:
• Ի՞նչ տեղ է զբաղեցնում հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքում։
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, նույն ինքը՝ գրաբար, միջին հայերեն՝ կիլիկյան, որն ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, որը բաժանվում է երկու մասի՝ արևելյան և արևմտյան, որոնցից մեկը՝ արևելյանը, բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Պետերման, Վինդիշման, Գոշեն և այլ արևելագետներ ուսումնասիրեցին հայերենը և ցույց տվեցին, որ հայերենը նույնպես հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։
• Գրել ժամանակակից հայերենի բառապաշարի դասակարգման մասին (բնիկ և փոխառյալ բառեր)։
Փոխառություն նշանակում է ուրիշ լեզուներից բառեր և լեզվական այլ միավորներ փոխառելը որպես լեզվի հարստացման միջոցներից մեկը, ինչպես և այդ բառերն ու արտահայտությունները: Իրանական փոխառությունները հայերենում կազմում են շուրջ 1400 բառ, որից հին պարսկերենին ու պահլավերենին վերաբերում են 966, նոր պարսկերենին՝ 445 բառ: Իրանական փոխառությունների որոշ մասը միայն գրաբարյան գրավոր հուշարձաններում է հիշատակվում և որպես գրքային փոխառություններ՝ գրաբարյան շրջանում անգամ, ըստ երևույթին, լայն գործածություն չի ունեցել։
Փոխառյալ բառեր
Խավար, վագր,անանուխ, ապակի, ճակատ, նզովք, փեթակ, գմբեթ, ապարանջան, կարագ, բարձ, դրամ, արշավ, կապույտ, աշխատել
Բնիկ հայերեն բառեր, հայերենի այն բառերը, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։ Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատները կամ արմատական բառերն են, որոնք գրաբարից, միջին հայերենից և բարբառներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, ինչպես նաև վերոնշյալ արմատներով կամ արմատական բառերով լեզվի զարգացման հին ու նոր շրջաններում կազմված բաղադրությունները։
Բնիկ բառեր
Ալիք, ականջ, ամուսին, դեղ, երդում, աքաղաղ, գերի, ավազ, գարի, գերան, գիր, զգեստ, ալյուր, աճյուն, դեղձան, ստեպ, միայն, ամառ, աղքատ