Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու

Հայոց լեզու

Լեզվի բաղկացուցիչները՝ հնչյուն, բառ, նախադասություն, տեքստ։

Առաջադրանք

Տրված նախադասություններն այնպես դասավորիր, որ տեքստեր ստանաս։

Քեոփսի բուրգը ՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, գտնվում է Կահիրե քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում: Հին եգիպտացիները այն կառուցել են մեզանից մոտ հիսուն դար առաջ: Կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար քար, որոնցից յուրաքանչյուրի միջին քաշը երկուսուկես տոննա է: Այս ամենամեծ բուրգի պեղումներից մեկի ժամանակ՝ հազար ինը հարյուր հիսունչորս թվականին, հայտնաերվեց մի փակված դահլիճ: Դահլիճում բազմազան ոսկեձույլ գանձերի հետ գտան նաև մի քանի առագաստանավեր, որոնցով հանդերձյալ կյանքում փարավոնը իբր թե պետք է նավարկեր Նեղոսով:

Զամբիայի հարավային սահմանին մոտ՝ Զամբեզի գետի վրա գտնվում է բնության հիասքանչ կերտվածքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը, որը հայտնաբերել է աշխարհահռչակ ճանապարպորդ Դավիթ Լիվինգստոնը։ Նա ուսումնասիրում էր Զամբեզի գետը և հայտնաբերեց մի հոյակապ ջրվեժ, որը կոչվեց Վիկտորիա՝ ի պատիվ Անգլիայի թագուհու։ Դշխոյական անվանում ստացած այս ջրվեժը Աֆրիկայի բնության հրաշքներից է, որն առաջին հերթին ապշեցնում է իր չափերով։ Հորդահոս գետը գահավիժում է հարյուր քսան մետր բարձունքից, և գոյանում է մի ջվրեժ, որի լայնությունը հազար ութ հարյուր մետր է, իսկ ջրի ծախսը մեկ վայրկյանումհավասար է հազար չորս հարյուր խորանարդ մետրի։ Ջրային այդ մեծ հոսքի աղմուկը լսվում է շատ հեռվից և ծխի նման թրթռալով՝ բարձրանում է ջրափոշին։ Պպատահական չէ, որ բնիկների՝ այս ջրվեժին տված անունը՝ Մոզի-ռատունիա, նշանակկում է շառաչող ծուխ։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s