Ի՞նչ է նշանակում ընդհանրապես հավատալ։ Հավատալ․․․ բառ, որը շատ մտածելու տեղ է տալիս։ Բոլոր մարդիկ հավատում են, եթե չհավատաս, ուրեմն չես հասնի ոչնչի կյանքում։ Պետք է հավատալ և վստահ լինել ինքնդ քեզ վրա, որպեսզի ստացվի։ Ես շատ բաների եմ հավատում, դրանցից մեկը ապագայում իմ նպատակներին հասնելն է և հաջողակ դառնալը։ Ես ամեն ձևով ձգտելու եմ իմ նպատակներին, քանի որ հավատում եմ դրանց։ Շատ հաճախ մարդիկ դադարում են հավատալ, հիասթափվում են կյանքից, երբ ինչ-որ բան այլ կերպ է լինում, որովհետև նրանք այդ ամենը ուրիշ ձևով էին պլանավորել, կամ նրանց մոտ ինչ-որ տխուր ավարտ էր ունեցել պատմությունը։ Բայց պետք չէ հուսահատվել, այլ պետք է համակերպվել ամեն ինչին և քայլել առաջ․․․
День: 24 сентября 2021
Այգի
Կարդա «Այգի» առակը (էջ 22), օգտվելով ցուցումներից՝ վերածիր տեքստը աշխարհաբարի։
Հոգին ավանդելով հայրն ասաց իր որդիներին.
-Իմ որդիներ, ես ոչինչ չունեմ ձեզ թողնելու, միայն այս հողը և այգին, և այնտեղ կա թաղված գանձ: Սկզբից վայելեք հողը և կգտնեք գանձը:
Հոր մահից հետո որդիները գնացին այգի և սկսեցին քրքրել, բայց չգտեն այնտեղ ոսկի կամ արծաթ: Քանզի նրանք երբեք չէին վարել ինչպես որ պետք է, նույն տարում տվեց առատ խաղողի ողկույզներ:
Այն ժամանակ հասկացան, թե իրենց հայրը գանձ ասելով ինչ նկատի ուներ:
Մեկնաբանիր տեքստը։
Առակը մի հոր մասին է, ով մահանալով թողնում է իր տղաներին մի գանձ՝ իր այգում թաղված։ Տղաները առանց մեկ վայրկյան մտածելու գնում և սկսում են ամբողջ այգին փորել, իսկ գանձը այստեղ խաղողի ողկույզներն էին։ Առակի իմաստը այն է, որ պետք չէ ամեն ինչ ուղիղ ձևով հասկանալ և պետք է իմանալ, որ միշտ չէ, որ գանձը ոսկու տեսքով է։
Բարձրաձայն կարդա և ձայնագրիր գրաբար տեքստը։